Մեկնարկում է Բիզնես Ինովացիոն Ֆորումը
Նոյեմբերի 29-ինԴիլիջանում առաջին անգամ կմեկնարկի Բիզնես Ինովացիոն Ֆորումը: Ֆորումի բացումը կիրականացնի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
նֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության մամուլի ծառայության հաղորդմամբ, 3-օրյա միջոցառման շրջանակներում մեկ վայրում կհավաքվեն բարձր տեխնոլոգիական ոլորտի և տեխնոլոգիական ներդրումներով հետաքրքրված այլ ոլորտների շուրջ 120 ներկայացուցիչներ` ձևավորելով բիզնես հարթակ, որտեղ թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների, շփումների, ծրագրային ներկայացումների և հանգստի համատեղման միջոցով կձևավորվեն նախադրյալներ բիզնեսի արդյունավետության բարձրացման համար:
Ֆորումը ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները` Տեխնոլոգիական լուծումներ արդյունաբերության, էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման և հանքարդյունաբերության համար, էլեկտրոնային առևտրի ենթակառուցվացքը` նորարարական զարգացման հրամայական, մարդ-համակարգիչ հաղորդակցության նորագույն համակարգեր և դրանց կիրառությունը բիզնեսում, ձեռնարկությունը սոցիալական ցանցում է` վարքագծի սկզբունքները, սփյուռքը որպես հայկական տեխնոլոգիական ընկերությունների փորձառության աղբյուր և միջազգային դիստրիբյուտորական ցանց և այլն: Ֆորումի օրակարգին կարող եք ծանոթանալ առցանց:
Ֆորումը կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) համագործակցությամբ:
Բիզնես ինովացիոն ֆորումի ինֆորմացիոն գործընկերներն են` telecom.arka.am, itechnology.am, armenf.com, panorama.am, panarmenian.net, ittrend.am, mwnews.am, erit.am, tesadasht.am լրատվական կայքերը, «Առավոտ», «Իրատես դե ֆակտո», «Հայոց Աշխարհ», «168 ժամ», «Դելովոյ Էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ինֆո-Մարկետ» թերթերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին