Գեներալ Մանվելի հրաժարականն անհավանական է
«2014թ.փետրվարին նախատեսված է ԵԿՄ հերթական համագումարը, որի ժամանակ պետք է ընտրվի ԵԿՄ նոր ղեկավար: Ըստ տարածված լուրերի՝ քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ ելնելով առողջական վիճակից, արտերկրում բուժվող գեներալ Մանվելը հնարավոր է թողնի «Երկրապահի» ղեկավար պաշտոնը»:
Գեներալի օգնական Վարդան Վարդանյանը, սակայն «Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում երեկ ասել է, որ Գրիգորյանի հրաժարականն անհավանական է: Նա հրաժարական տալու որևէ պատճառ չունի, իսկ առողջական վիճակը բժիշկները գնահատում են շատ լավ:
«Ինքը որպես պատասխանատու մարդ՝ չի կարող հրաժարվել Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի պատասխանատվությունից: Հոկտեմբերի 27-ից հետո ողջ «Երկրապահ» ընտանիքը միայն Գրիգորյանին արժանի գտավ ղեկավարելու այդ կառույցը, և հիմա ինքը չի կարող հրաժարվել դրանից: Ինքը լիարժեք աշխատունակ է, և բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են շատ լավ»,-ասել է Վ.Վարդանյանը: