«Էդ էր պակաս, որ ես Հայաստանից գնամ». Մարգար Օհանյան
ՀՀ ճանապարհային նախկին ոստիկանապետ Մարգար Օհանյանը պատրաստվում է իր բիզնեսները տեղափոխել ՌԴ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջինս բանտից ազատվելուց հետո այդ նպատակով մեկնել է ՌԴ, որպեսզի ծանոթանա այնտեղի «պայմաններին»:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Մ. Օհանյանի հետ՝ տեղեկության իսկությունը պարզելու համար: Նա չի հերքել, որ եղել է ՌԴ-ում, փոխարենը հայտարարել է. «Ես այստեղից ոչ մի տեղ գնալու չունեմ... ես էստեղ եմ մնալու մինչև իմ կյանքի ավարտը: Հայաստանից լավ տեղ ես չունեմ ապրելու, ես ծնվել եմ Երևանում, մեծացել եմ Երևանում, պապ ունեմ այստեղ թաղված, հայր ունեմ այստեղ թաղված: Չեմ էլ ընդունում, որ ինչ-որ մեկը կարող է տենց բան ասել: Էդ էր պակաս, որ ես Հայաստանից գնամ»: