Իրանի ԱԳ նախարար. Սիրիայի հարցում Թուրքիայի հետ որոշ տարաձայնություններ ունենք
«Իրանը Սիրիայի հարցում Թուրքիայի հետ որոշ տարաձայնություններ ունի»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն այսօր Թեհրանում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ ունեցած համատեղ ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Սիրիայի հարցում երկու երկրների ունեցած տարաձայնություններին, մասնավորապես հայտարարել է. «Իհարկե, Սիրիայի հարցում Իրանը և Թուրքիան ունեն տարբեր տեսակետներ. մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի այդ տարաձայնությունները հասցնենք նվազագույնի: Հուսով ենք, որ առկա տարաձայնությունները մի կողմ կթողնենք հօգուտ խաղաղության»:
Թուրքիայի ԱԳ նախարարն էլ տեղեկացրել է, որ 2014թ. հունվարին նախատեսվում է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի այցը Թուրքիա, որից հետո վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Իրան:
Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Իրան է մեկնել՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության (ԷԿՕ) անդամ երկրների ԱԳ նախարարների հերթական նիստին, որի ընթացքում ԷԿՕ-ի նախագահությունն Ադրբեջանից փոխանցվեց Իրանին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա