Հարցազրույցներ 20:11 27/11/2013

Ռ. Յարալյան. Ժնևյան համաձայնագիրը շրջադարձային է

 Ս.թ. նոյեմբերի 24-ին Իրանը և «վեցյակ» երկրները համաձայնագիր են ստորագրել, որն, իրավամբ, կարելի է որակել ԻԻՀ միջուկային հիմնախնդրի շուրջ ընթացող երկարամյա բանակցային գործընթացում արձանագրված աննախադեպ իրադարձություն: Այդ կապակցությամբ ենթադրություններ կան, որ Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորմամբ կարող է փոխվել Իրանի դերակատարումը տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներում, որի շուրջ Panorama.am-ի լրագրողը զրուցել է իրանագետ Ռուդիկ Յարալյանի հետ:

- Ո՞րն է Իրանի և «5+1» ձևաչափի մեջ մտնող երկրների միջև ստորագրված համաձայնագրի կարևորագույն ձեռքբերումը:

- Իրանի միջուկային հիմնախնդրի շուրջ բանակցող երկրների համար ամենակարևոր ձեռքբերումը խաղաղության և անվտանգության սկզբունքների պահպանմամբ ԻԻՀ հետ կայուն և փոխշահավետ գործընկերային հարաբերություններ զարգացնելու հեռանկարն է, որի կենսաիրագործումն այլևս անվիճարկելի կդառնա, եթե սկսված գործընթացը բարեհաջող ավարտվի: Երբ ամենակարևոր գործոնի համար, այն է՝ տարածաշրջանային անվտանգությունը, ապահովվում են համապատասխան նախադրյալներ, և վերանում է խնդիրները ռազմական միջամտությամբ լուծելու սպառնալիքը, փոխվում է երկրների միջև փոխհարաբերությունների մակարդակը՝ մեկ կամ մի քանի աստիճան վեր բարձրանալով: Այդ ժամանակ երկրներն իրենց առջև ոչ թե «ինքնագոյատևում» ապահովելու, այլ զարգացման և առաջընթացի խնդիր են դնում: Հետևաբար, Իրան-Արևմուտք փոխհարաբերություններն անվտանգ զարգացնելու տեսանկյունից ժնևյան համաձայնագիրը կարելի է որակել շրջադարձային նշանակության:

- Համաձայնագրի ստորագրումից հետո ի՞նչ կարող է փոխվել աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներում:

- Նախ չմոռանանք, որ համաձայնագրի ստորագրումը դեռևս նոր որակի քաղաքական գործընթացների միայն սկիզբն է ազդարարում, գործընթացներ, որոնք պետք է անպայմանորեն շարունակություն ստանան, հակառակ դեպքում անհնար կլինի խոսել Իրանի անմիջական մասնակցությամբ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բնույթի շրջադարձային փոփոխությունների մասին: Հարկ է նշել, որ այս պահի դրությամբ Իրան-Արևմուտք փոխհարաբերությունների կարգավորումը խոչընդոտող տարբեր ուժերի գործունեության ակտիվության պակաս չի նկատվում, որը երկխոսության տապալման որոշակի մտավախություններ է առաջացնում: Այդուհանդերձ, եթե սկսված գործընթացն ի վերջո հանգեցնի Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների լիակատար վերացմանը, և ԻԻՀ-Արևմուտք հակասություններին փոխարինեն գործընկերային հարաբերությունները, ապա կարծում եմ՝ աշխարհաքաղաքական ուժերի լուրջ վերադասավորումներ տեղի կունենան. հնարավոր է՝ լայնամասշտաբ համագործակցություն ծավալվի ԵՄ երկրների, ԱՄՆ-ի և Իրանի միջև էներգետիկ և այլ ոլորտներում, գերազանցելով համագործակցության նախկին մակարդակները, որի անհրաժեշտությունն զգում են բոլոր երեք կողմերը: Դա կարող է էապես ազդել Իրանի աշխարհաքաղաքական կողմնորոշվածության վրա՝ միաժամանակ, առավել սրելով ԻԻՀ-ի և ՌԴ-ի միջև տնտեսական մրցակցային հարաբերությունները, քանի որ վերջինս նույնպես ունի իր բնական հարստությունները եվրոպական շուկա դուրս բերելու խնդիր: Թուրքիան կարող է վերածվել իրանական էներգակիրները Եվրոպա փոխադրող հիմնական տարանցիկ երկրի՝ գոնե ժամանակավորապես հնարավորություն ստանալով օգտվել իր համար շահավետ այդ կարգավիճակից: Հետագայում հնարավոր է պաշտոնական Թեհրանը դեպի Եվրոպա տանող այլ ուղիներ փնտրի, որպեսզի նվազեցնի Թուրքիայի՝ որպես տարանցիկ երկրի դերը: Այդ բոլոր գործընթացները կարող են էլ ավելի մեծացնել ԻԻՀ-ի ներգրավվածությունը Մերձավորարևելյան զարգացումներում՝ որոշակի առավելություններ ընձեռելով իրանական պետությանը՝ մյուս տարածաշրջանային երկրների՝ Թուրքիայի, Պարսից ծոցի հարուստ միապետությունների և Եգիպտոսի հետ մրցապայքարում:

- Ի՞նչ կասեք Իրան-Իսրայել փոխհարաբերությունների հեռանկարների մասին:

- Կարծում եմ՝ այդ փոխհարաբերությունների հեռանկարներն այնքան էլ մշուշոտ չեն, որքան թվում են: Գաղտնիք չէ, որ Իրանի Իսլամական հեղափոխությունից ի վեր Իսրայելն իրականացրել է ԻԻՀ-ի գործողությունները Մերձավորարևելյան տարածաշրջանում կաշկանդելու ռազմաքաղաքական գործոնի առաքելություն: Եթե անցած երեսուն և ավելի տարիների ընթացքում Իսրայելի կողմից իրականացված նման ռազմավարության մեջ հնարավոր է տրամաբանություն գտնել, ապա այն ժամանակ, երբ Իրան-Արևմուտք փոխհարաբերությունները հիմնավորապես կկարգավորվեն, իր արդիականությունը կարող է կորցնել նաև Իրան-Իսրայել հակամարտությունը: Մինչ այդ, այդուհանդերձ, Իսրայելը կփորձի խոչընդոտել Իրանի և Արևմուտքի միջև «հաշտության» կայացմանը:

- Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորումն ինչպե՞ս կարող է անդրադառնալ Հայաստան-Իրան փոխհարաբերությունների վրա:

- Այդ հարցում շատ բան կախված կլինի նրանից, թե Հայաստանը արտաքին աշխարհի հետ հարաբերվելու ուղիներից որը կընտրի. եթե ընտրում ենք «ռուսական մոդելը», այսինքն՝ Մաքսային միությունն իր Եվրասիական միության հեռանկարներով, ապա ամենայն հավանականությամբ, անհրաժեշտություն կառաջանա հայ-իրանական հետագա համագործակցության համար մտածել նոր ձևաչափեր, քանի որ ՄՄ-ի անդամ երկրները որևէ այլ երկրի հետ տնտեսական հարաբերություններում զրկվելու են որոշակի ինքնուրույնությունից: Եթե չենք ընտրում Մաքսային միությունը, ապա կարծում եմ՝ հայ-իրանական փոխհարաբերությունների զարգացման համար առավել դյուրին և տեսանելի հնարավորություններ են բացվում: Վերցնենք թեկուզ այն, որ Իրանը կարող է Հայաստանի միջոցով, առանց ավելորդ դժվարությունների, դիվերսիֆիկացնել իր էներգակիրները դեպի Եվրոպա փոխադրող ուղիները՝ զրկելով Թուրքիային արտոնություններից: Ասվածից բնավ չի ենթադրվում, որ ՄՄ-ի շրջանակներում Իրանը չի կարող դա անել, սակայն այս դեպքում անպայմանորեն անհրաժեշտություն կառաջանա մշակել համագործակցության այնպիսի ձևաչափեր, որոնք ընդունելի կլինեն ինչպես Իրանի, այնպես էլ ՄՄ և ԵՄ երկրների համար: Ամեն դեպքում, Իրանը մեզ սահմանակից երկիր է, որն զգալի ազդեցություն ունի տարածաշրջանային գործընթացներում, և անկախ նրանից, թե ինչպիսի միություններ կձևավորվեն, և Հայաստանը որտեղ կհայտնվի, մենք մշտապես պետք է հաշվի նստենք իրանական գործոնի հետ՝ հաստատուն քայլերով զարգացնելով փոխշահավետ հարաբերություններ, մեր հարաբերություններն այդ երկրի հետ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am
22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}