Փորձագետ. Անհրաժեշտության դեպքում ռուսական ռազմական ենթակառուցվածքները ծառայելու են ՀՀ ԶՈՒ-ին
«Հայաստանում ռուսական ռազմաբազայի մարտունակությունը զսպող նշանակություն ունի, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հնարավոր ագրեսիայի համար: Այդ տեսանկյունից, որքան այդ ռազմաբազան հզորարանա, այնքան այն կնվազեցնի տարածաշրջանում սադրանքների հնարավորությունը»,- Panorama.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ՀՀ-ում ռուսական ռազմակայանի համալրումը, ի՞նչ նշանակություն կունենա այն, ասաց ռազմական փորձագետ Սամվել Պետրոսյանը:
Նրա խոսքերով, այն տարածքներում, որոնք ժամանակավորապես հատկացվել է ռուսական կողմին, նոր ռազմական ենթակառուցվածքներ են ստեղծվելու, իսկ մինչ այդ, դրանք չօգտագործվող տարածքներ են եղել և կոնկրետ նպատակի չեն ծառայել:
Ռազմական փորձագետը նշեց, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմակավարական դաշնակիցն է և անհրաժեշտության դեպքում, ստեղծվող ենթակառուցվածքները ծառայելու են ՀՀ ԶՈՒ-ին:
«Հայկական կողմը հնարավորություն կստանա նաև ռուսական ռազմաբազաներում իրականացնել ռազմական տեխնիկայի սպասարկման հետ կապված խնդիրները, մեր մասնագետները կներգրավվեն համատեղ նախագծերում»,- ասաց Ս. Պետրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա