«Եղնիկներ»-ում ծեծված զինվորի գործի նախաքննությունը ՊՆ քննչական ծառայությունը իրականացրել է ոչ օբյեկտիվ»

«Եղինկներ» զորամասում դեռևս 2011-ին դաժան ծեծի ենթարկված զինծառայող Ժորա Մկրտչյանի գործով Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում չի իրականացվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների հարցերով փորձագետ Երանուհի Թումանյանցը:

Նշենք, որ Ժորա Մկրտչյանը զորամասում ծառայակիցների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով սուր փսիխոզ ախտորոշմամբ 2011-ին Երևանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք էր տեղափոխվել: Սակայն 2012 թվականի նոյեմբերի 9-ին` դեպքից գրեթե մեկ տարի անց, երիտասարդ տղան մահացել էր: Ժորային ծեծելու համար մեղադրվում էին սերժանտ Վաչիկ Գրիգորյանը, շարքայիններ Ալբերտ Առաքելյանը և Մովսես Բադալյանը:

2012-ի սեպտեմբերի 20-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով Ալբերտ Առաքելյանը դատապարտվել էր 1 տարի ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, Վաչիկ Գրիգորյանին պատիժ նշանակվել է երեք ամսով, և այս դեպքում նույնպես այն պայմանականորեն չի կրառվել և նրան տրվել է 1 տարի փորձաշրջան: Նույնն է եղել նաև 3-րդ մեղադրյալի` Մովսես Բադալյանի դեպքում:

ՄԻՊ աշխատակազմում այս գործով 2-3 ամիս տևած ուսումնասիրության արդյունքում դատաքննության պրոցեսում խախտումներ չեն հայտնաբերվել: «Դատաքննությունն ուսումնասիրվել է, բայց չի գտնվել կոպիտ խախտում, որ դատավորի կարգապահության հարց բարձրացվի», -փոխանցեց Երանուհի Թումանյանցը:

Ինչ վերաբերում է այս գործով նախաքննությանը, ապա ՄԻՊ աշխատակազմի փորձագետն ասաց, որ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նախաքննական մարմնի կողմից անհապաղ չեն ձեռնակվել միջոցներ անհրաժեշտ փորձաքննություններ նշանակելու ուղղությամբ և դատաբժշկական ու դատահոգեբուժական լիարժեք փորձաքննությունները իրականացվել են բավական ուշացումով: «Բացի այդ, նախաքննական մարմինը չի ապահովել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում Ժորա Մկրտչյանին ապօրինի կերպով մարտական հերթապահության ուղարկած պաշտոնատար անձանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու հարցում», -փոխանցեց մեր զրուցակիցը:

Փորձագետի այս դիտարկումներին համաձայն է նաև դեռևս այն ժամանակ Ժորա Մկրտչյանի փաստաբան Մոնիկա Մարգարյանը: Մեզ հետ զրույցում փաստաբանն ասաց, որ նախաքննական մարմինը գործով մեղադրյալների արարքը և Ժորա Մկրտչյանին հասցված վնասվածքը համարել է թեթև, մինչդեռ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, միջին ծանրության վնասվածք է հասցվել Ժորա Մկրտչյանին: «Ես դեռ չեմ խոսում այն մասին, որ ծնողը պատմել էր, որ երեխան ծանր վնասվածքներ է ստացել. տղայի ոտքերի վրա այրվածքներ են եղել: դատաբժիշկների կողմից դա անտեսվել էր, իսկ քննիչն էլ մարմնական վնասվածքը թեթև էր համարել», -նկատեց Մոնիկա Սարգսյանը:

Փաստաբանն ասաց, որ Ժորա Մկրտչյանի ծնողները զբաղված են եղել և սահմանված ժամկետներում չեն հասցրել բողոքարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Սակայն իրենք հետո դիմել են նույն դատարան, որպեսզի հարգելի համարի չբողոքարկելու պատճառները, բայց դատարանը ներկայացված պատճառները հարգելի չի ճանաչել. Այդ որոշումը ուժի մեջ է թողել Վերաքննիչ դատարանը, իսկ Վճռաբեկ դատարանը մերժել է բողոքը:

Երանուհի Թումանյանցն ասաց, որ այս գործի հետքերով առաջարկներ են ներկայացրել պատկան մարմիններին, մասնավորապես զինվորական դատախազությանն առաջարկվել է ուժեղացնել վերահսկողությունը նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ, առաջարկվել է սահմանել դատաբժշկական փորձաքննությունների միասնական և հստակ չափորոշիչներ` հնարավորություն տալով ժամանակին և ստույգ որոշելու մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը՝ նվազեցնելով կրկնակի և հանձնաժողովային փորձաքննությունների նշանակման ու կատարման անհրաժեշտությունը, ՀՀ պաշտպանության նախարարությանն առաջարկվել է խիստ վերահսկողություն սահմանել սահմանափակումով զորակոչված զինծառայողների (համապատասխան արգելքով) մարտական հերթափոխին մասնակցությունը բացառելու ուղղությամբ, ինչպես նաև այլ սահմանափակումներով զորակոչված զինծառայողների զինվորական ծառայության պայմանների նկատմամբ:

Գլխավոր դատախազությունից Պաշտպանի աշխատակազմին հայտնել են, որ խախտումների մասին դիտարկումներն ընդունվել են ի գիտություն: Իսկ Պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ նախարարության համապատասխան կայազորային քննչական բաժնի ողջ անձնակազմի մասնակցությամբ կազմակերպվել է որոշման քննարկում և անձնակազմի ուշադրությունն է հրավիրվել քննչական և այլ դատավարական գործողություններն առավել օպերատիվ և ավելի սեղմ ժամկետներում կատարելու, նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

Բացի այդ, ինչպես տեղեկացրեց Թումանյանցը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին հանձնարարվել է շարային ծառայության սահմանափակումով պիտանի զինծառայողներին համապատասխան պաշտոնների նշանակման ընթացակարգն առավել հստակեցնել և բացառել նմանատիպ խախտումների դեպքերը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}