Հայկական կինոյի շաբաթ Վիլնյուսում
Վիլնյուսում օրեր առաջ մեկնարկել է Հայկական կինոյի շաբաթը, որը կազմակերպվել է Լիտվայում ՀՀ դեսպանության և Լիտվայի կինոմատոգրաֆիստների միության կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, միջոցառման առաջին օրը Լիտվայի կինոմատոգրաֆիստների միության կինոսրահում ներկայացվել է Արտակ Իգիթյանի և Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը» կինոնկարը, բացման խոսքով հանդես են եկել Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը և Լիտվայի կինոմատոգրաֆիստների միության նախագահ, կինոռեժիսոր Գիտիս Լուկշասը:
Հայկական կինոյի փառատոնի շրջանակներում՝ մինչեւ նոյեմբերի 29-ը, Վիլնյուսում ցուցադրվելու են նաև վերջին տարիներին նկարահանված հայկական լավագույն կինոնկարներ` «Եթե բոլորը», «Խճճված զուգահեռներ», «Սասունցի Դավիթ», ինչպես նաև մի շարք այլ կինոնկարներ: Հայկական կինոյի օրերի անցկացումը լայնորեն լուսաբանվում է լիտվական մամուլում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում