Հայաստանի պաշտոնական կայքերի համար ռուսերենը պարտադիր չի լինի, ինչպես ծրագրվել էր

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Հայաստանում պաշտոնական կայքերի աշխատանքը ծրագրում են կարգավորել իրավական ակտով, որը ներկայացվել էր կառավարության հաստատմանը: Բայց դաշտը կարգավորելու համար մշակված որոշման նախագիծը հետ է ուղարկվել դարձյալ Տրանսպորտի և կապի նախարարություն՝ փոփոխություններ կատարելու համար:

Գերատեսչական մարմինների պաշտոնական կայքերի աշխատանքը կարգավորող «Ինտերնետում պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող նվազագույն պահանջները հաստատելու մասին» որոշման ընդունումը պայմանավորված է 2011-ին «Բաց կառավարման գործընկերություն» (Open Government Partnership) նախաձեռնությանը Հայաստանի կառավարության միանալով: Կառավարությունը այդպիսով պարտավորվել է աշխատել թափանցիկ և բաց քաղաքացիների առջև:

Տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքէջում հոկտեմբերի 23-ին հրապարակված որոշման նախագիծը արդեն հասցրել է փորձագետների ու դաշտի կարգավորմամբ շահագրգռված անձանց շրջանում դժգոհություններ և մտահոգություններ առաջացնել:

Նշենք, որ որոշման նախագծի մշակման վրա բացի Տրանսպորտի և կապի նախարարության մասնագետներից, աշխատել են նաև «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» փորձագետները: Նախագծի մշակման փորձեր արվել են դեռ 2011 թվականից, առաջարկներ ներկայացվել են փորձագետների կողմից, սակայն մինչ այժմ դրանք դեռ թղթի վրա են:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Լիանա Դոյդոյանը ուսումնասիրել է որոշման նախագիծը, սակայն գոհ չէ, կան բացթողումներ մասնավորապես, պաշտոնական կայքերի բովանդակությանը վերաբերող դրույթներում: Օրինակ, Դոյդոյանի մատնանշմամբ, որոշման նախագծով հստակեցված չէ, թե որ բաժիններում պետք է լինի պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվությունը: «Մենք առաջարկում էինք, որ կառուցվածքի առումով այնպիսին լինեին կայքերը, որ օգտագործողը հեշտությամբ փնտրեր ու գտներ իր ցանկացած ինֆորմացիան, որոշումը կամ օրենքը: Մենք օրինակ, առաջարկում ենք, որ յուրաքանչյուր պետական մարմնի կայքում կոնկրետ իր գերատեսչության գնումները հրապարակեն` պայմանագրերով ու այլ անհրաժեշտ փաստաթղթերով»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տիկին Դոյդոյանը:

Որոշման նախագծով սահմանվում է, որ պետական մարմնի պաշտոնական կայքում պետք է տեղադրվեն անհրաժեշտ տեղեկություններ, որոնք նախագծում 29-ն են: Մասնավորապես, նախագծի 1-ին կետով պահանջվում է, որ պարտադիր պետք է նշվի պետական մարմնի առաքելությունը, պատմությունը, կառուցվածքը և գրաֆիկական պատկերը, խնդիրներն ու գործառույթները ևն:

ՀՀ գլխավոր դատախազի ԶԼՄ-ների հետ համագործակցության հարցերով նախկին խորհրդական Սոնա Տռուզյանը անհասկանալի է համարում` ի՞նչ խնդիր են լուծում բոլոր պետական մարմիններից պահանջելով կայքում տեղադրել տվյալ պետական գերատեսչության կառուցվածքի գրաֆիկական պատկերը ու ըստ այդմ, գնահատել տվյալ մարմինը հրապարակայի՞ն է գործում, թե՞ ոչ։ «Չեմ կարծում, որ սա պետք է չափանիշ լինի։ Սրա անհրաժեշտությունը պատճառաբանվում է նրանով, որ տեսողական առումով ավելի ընկալելի ներկայացվի տվյալ պետական մարմնի հիեարխիկ կառուցվածքը, բայց հաշվի չեն առնվում պետական մարմինների առանձնահատկությունները։ Օրինակ՝ գործող օրենսդրության համաձայն, վարչական շրջանների դատախազները դատավարական առումով վերադաս չեն տվյալ վարչական շրջանի դատախազության դատախազների համար։ Նրանք կատարում են վարչարարի դեր, իսկ դատավարական առումով դատախազության դատախազների գործունեության նկատմամբ հսկողություն է իրականացնում Երևան քաղաքի դատախազությունը։ Հետևաբար գրաֆիկական պատկերով հիեարխիկ կառուցվածք սահմանելը տվյալ պարագայում շատ ավելի բարդ կլինի ու կմոլորեցնի քաղաքացուն, եթե զուգահեռ չլինի բովանդակային նկարագրություն: Հետևաբար վերջինի առկայության դեպքում չեմ կարծում, որ գրաֆիկական լուծումը պետք է պարտադիր պայման լինի», -նշեց Սոնա Տռուզյանը:

Նույն նախագծով, օրինակ, պահանջվում է նաև հրապարակել աճուրդների անցկացման մասին տեղեկատվություն (որոշման նախագծի 28-րդ կետ-հեղ.), մինչդեռ, ըստ Սոնա Տռուզյանի, կան պետական հիմնարկներ, որոնք աճուրդներ չեն անցկացնում։ «Հիմա կասեք՝ չունեն թող չհրապարակեն։ Բնական է, որ չեն հրապարակելու, հետևաբար ավելի ճիշտ չի՞ լինի իմպերատիվ պահանջներ չսահմանել և ավելացնել, որ այս կամ այն տեղեկատվությունը հրապարակվում է դրա առկայության դեպքում։ Առավել ևս, երբ այդ ցանկով հետո մշտադիտարկում է իրականացվելու», -հավելեց մեր զրուցակիցը։

Եվ Լիանա Դոյդոյանը, և Սոնա Տռուզյանը կարծում են, որ նախագծում պետք է հաշվի առնել պետական մարմնի առանձնահատկությունները և նոր միայն պահանջներ ներկայացնել: Այդ իսկ պատճառով, որպեսզի այն չդառնա հերթական չիրագործված որոշումը, նրանք առաջարկում են որոշման նախագծի շուրջ հանրային քննարկում կազմակերպել: Ի դեպ, Լիանա Դոյդոյանի համար անակնկալ էր, որ որոշման նախագիծը առանց շահագրգիռ շրջանակների, մասնագետների հետ հանրային քննարկման մշակվել ու տեղադրվել է Կապի և տրանսպորտի նախարարության պաշտոնական կայքում:

Նախագծի մշակմանը մասնակցած Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, հակառակը, կարծում է, որ որոշման այս նախագիծը թափանցիկ է դարձնում պետական մարմինների աշխատանքը, ստիպում նրանց «հանրային նշանակության տեղեկատվությունը փոխանցել հանրությանը»:

Մյուս հանգամանքը, որ տարակուսանք էր առաջացրել մասնագետների շրջանում, այն էր, որ Տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքում տեղադրված նախագծով պաշտոնական կայքերի համար որպես պարտադիր լեզու նշվում է հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Լիանա Դոյդոյանն այս պահանջն աընդունելի է համարում: Նրա խոսքով, այսօր այդ կայքերի գերակշիռ մասը հայերենից հետո կամ ունեն անգլերեն տարբերակ կամ միայն հայերեն տարբերակ: Այդ պահանջն անիրատեսական է համարում Սոնա Տռուզյանը: «Նման իմպերատիվ պահանջ դնել բոլոր պետական մարմինների համար կարծում եմ արդարացված չէ, ու նաև իրատեսական չէ, որը բովանդակության և որակի առումով լուրջ խնդիրներ կառաջացնի։ Դա պետք է թողնվի գերատեսչությունների հայեցողությանը և ըստ անհրաժեշտության ու կարևորության», -նկատեց Տռուզյանը` ընդգծելով, որ դրա փոխարեն արժեր պարտադրել հայերենի մասնագետների հաստիքներ, որոնք «կխմբագրեն գոնե արտաքին գրագրությունը, տեղեկատվական հոսքերը»։

«Ռուսերենի մասով մենք նման բան չէինք նախատեսում, մենք հայերեն բովանդակության վրա ենք սևեռվել», -իր հերթին ասաց պարոն Մելիքյանը` նկատելով, որ ռուսերենի կամ անգլերենի պարտադիր պահանջը եղել է նախարարության կողմից:

Տրանսպորտի և կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը փարատում է անհանգստացողների մտահոգությունները. նախագիծը կառավարությունը հետ է ուղարկել նոր լրամշակումներ անելու համար: «Նախագիծը շատ տարաձայնություններ էր առաջացրել, այդ պատճառով էլ կառավարության հաստատմանը դեռ չի ներկայացվի: Այժմ պետք է գերատեսչությունների լրատվության և հասարակության հետ կապերի վարչությունների պատասխանատուները կարծիք հայտնեն, որից հետո էլ կներկայացվի կառավարության դատին», -Panorama.am-ին փոխանցեց փոխնախարարը:

Ինչ վերաբերում է ռուսերենի և անգլերենի պարտադիր լինելուն, ապա փոխնախարարն ասաց, որ այդ մասով փոփոխություն կլինի և պարտադիր կհամարվի միայն հայերենը, իսկ մեկ օտար լեզու էլ կլինի ըստ տվյալ գերատեսչության ցանկության: «Լեզվի հարցը լուծվելու է թող չմտահոգվեն: Պարտադիր չէ մի քանի լեզվով լինի, կլինի պարտադիր միայն հայերենը, իսկ մնացած լեզուները կընտրեն իրենք», -փոխանցեց փոխնախարարը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}