Ադրբեջանն ինքնության հետ կապված խնդիր ունի․ Լեհաստանի ԱԳ նախարար
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին կարծիք է հայտնել, որ Ադրբեջանն ինքնության հետ կապված խնդիր ունի, հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը։ Այս մասին Լեհաստանի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է Վիլնյուսում ընթացող «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության համաժողովի ժամանակ։
Նշված կարծիքը հնչել է ի պատասխան մասնակիցներից մեկի այն դիտարկմանը, թե «Արևելյան գործընկերության երկրների շրջանակում կա երկու պետություն, որտեղ իշխում են ավտորիտար կարգեր։ Դրանցից մեկը Բելառուսն է, մյուսը՝ Ադրբեջանը։ Սակայն այդ երկրների հանդեպ Եվրոպան ունի տարբեր դիրքորոշումներ, փաստորեն, առկա են երկակի ստանդարտներ»։
Արմենպրեսը, հղում կատարելով գագաթաժողովի պաշտոնական կայքին, նշում է, որ Լեհաստանի ԱԳ նախարարը նաև ավելացրել է․
«Հստակ չէ՝ որտեղ է եվրոպական սահմանը։ Այո, կա երկակի ստանդարտ, սակայն քաղաքականության մեջ երկակի ստանդարտը նորությւոն չէ»։
«Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության համաժողովը Վիլնյուսում ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում է ընթանում։ Համաժողովին մասնակցում են Արևելյան գործընկերների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ բոլոր երկրներից, գրում է լրատվականը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա