«Financial Times». Էրդողանը խիզախ բարեփոխչից վերածվեց բորբոքված բռնապետի
«Financial Times» պարբերականը տպագրել է հոդվածագիր Լեյլա Բուլթոնի՝ «Էրդողանը այն մարդն է, ով բաժանեց թուրք ժողովրդին» խորագրով հոդված:
Ստորև ներկայցնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.
«Թուրքերը կամ հիացմունքով, կամ էլ վախեցած են նայում միայն մեկ մարդու՝ վարչապետ Էրդողանին, ով կարծես խիզախ բարեփոխիչից վերածվեց բորբոքված բռնապետի:
Էրդողանը կոշտ արձագանքեց Թուրքիայի մի շարք քաղաքներում տեղի ունեցող բողոքի ակցիաներին. նա հարձակում է գործում գրեթե ամեն բանի վրա: Նրա աջակցիներից շատերը հիասթափված են:
«Մենք կարծում էինք նա ժողովրդավար է, սակայն նա դարձավ բռնակալ»,-նշել է Լիբերալ կուսակցության անդամներից մեկը, ով ցանկացել է անանուն հանդես գալ:
Էրդողանը ոչ ժողովրդավարական ռեֆլեքսներ ունի, որոնք առարկությունների տեղիք են տվել անգամ «Արդարություն և Զարգացում» կուսակցության ներսում, այդ թվում և կուսակցության հիմնադիրներ՝ նախագահ Աբդուլահ Գյուլի և փոխվարչապետ Բյուլենթ Արընջի մոտ:
Թուրքական ԶԼՄ-ները ենթադրում են, որ Էրդողանը չի կարող հաջորդ տարի ընտրվել, քանի որ նա քաղցկեղ ունի: ԶԼՄ-ները 2011թ-ի բացահայտեցին, որ նա վիրահատություն է տարել:
«ԵՄ ինտեգրման աջակիցները իրենց միայնակ են զգում: ԵՄ ինտեգրումը միայն տնտեսական թեմա չէ Թուրքիայի համար: Մենք դրա կարիքն ունենք քաղաքական պատճառներով՝ բարելավել օերնքի գերակայությունն ու մարդու իրավուքնները»,-նշել է գործարար Ումիթ Բոյները:
Այն թուրքերը, որոնք զգուշացրել էին, որ չպետք է «Արդարությունը և Զարգացում» կուսակցությանը վստահել, իրենց հայտարարությունը արդարացված են համարում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա