Գասպարին ՄԻՊ գրասենյակի դիմաց հացադուլ է սկսել (Տեսանյութ)
Ակտիվիստ Վարդգես Գասպարին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց հացադուլ է սկսել:
Պահանջը ձևակերպել է թղթի վրա ու փակցրել գրասենյակի դիմաց գտնվող ծառին. «Պահանջում եմ ՄԻՊ-ը հրապարակի այն ինֆորմացիան, որ հայտնի է իրեն ս.թ. օգոստոսի 23-ին ինձ ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելու կապակցությամբ: Պահանջում եմ, ՄԻՊ-ը չթաքցնի հանցագործության մասին այն ինֆորմացիան, որին տիրապետում է ինքը»:
Panorama.am-ի հետ զրույցում Վ. Գասպարին ասաց, որ մի քանի անգամ պաշտպանին դիմել է նույն խնդրով, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել: Նրա խոսքով, իրեն բերման են ենթարկել ոստիկանություն առանց համապատասխան փաստաթղթերի:
«Ես ինձ համար արձանագրում եմ, որ ՄԻՊ-ն այնքան երկչոտ ու զգուշավոր է, որ վերապահություն ունի հրապարակելու հանցագործության մասին իրեն հայտնի տեղեկատվությունը»,-ասաց Գասպարին, ավելացնելով, որ բողոքի ակցիան կշարունակի մեկ օր:
Մանրամասները` տեսանյութում: