Այնթապցիները սարսափում են նախկին գյուղապետի վերընտրվելու հեռանկարից
«Արարատի մարզի Այնթապ համայնքում դեկտեմբերի 8-ին սպասվող գյուղապետի ընտրությունները գյուղը բաժանել է 2 ճամբարի»:
«Երկրորդ անգամ գյուղապետ է ուզում ընտրվել գործող համայնքապետ ՀՀԿ-ական Կարեն Սարգսյանը, որի մրցակիցը նախկին համայնքապետ, անկուսակցական Լյովա Թարվերդյանն է: Ասում են, որ վերջինի օրոք գյուղով կարծես ցունամի անցած լիներ, Թարվերդյանն անխնա վաճառել է գյուղի սեփականություն հանդիսացող հողերը և այնթապցիք սարսափում են նրա վերադարձի հեռանկարից, սակայն նա մեծ շրջապատ ունի և նույնքան մեծ շանսեր, որքան մյուս թեկնածուն: Սա մարզի ամենամեծ գյուղն է` 12 հազար բնակչով, բավական մեծ բյուջեով և պայքարն էլ բավական թեժ է լինելու»,-գրել է «Հրապարակ»-ը: