Պարգև սրբազանի ինքնազգացողությունը վատացել է. նրան տեղափոխել են Գլենդելի հիվանդանոց
«Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ մի քանի օր է, Լոս Անջելեսում է գտնվում Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ղեկավարած պատվիրակությունը: ԼՂՀ նախագահի հետ ԱՄՆ է մեկնել նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը: Նրանք մասնակցելու են այսօր Լոս Անջելեսում տեղի ունենալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին:
Թերթը երեկ Լոս Անջելեսից տեղեկություն է ստացել, որ 2 օր առաջ սրբազանի առողջական վիճակը վատացել է: Նրան տեղափոխել են Գլենդելի Adventist հիվանդանոց:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: