Իրանի և «վեցնյակի» միջև ձեռք բերված համաձայնությունն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 20-ին
Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի և «վեցնյակի» (ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) միջև ձեռք բերված համաձայնությունը ուժի մեջ է մտնելու այս տարվա դեկտեմբերի 20-ին: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, հաղորդում է PanArmenia լրատվականը` հղում կատարելով Press TV հեռուստաալիքին:
Աքբար Սալեհիի խոսքերով` Ժնևում ձեռք բերված համաձայնությունը «շրջադարձային կետ» է Իրանի համար:
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, IRAN.ru լրատվական գործակալության փոխանցմամբ, երեկ այս առթիվ հայտարարել է, որ չնայած ատոմային խնդրի շուրջ վերջնական համաձայնության ձեռքբերման համար նախատեսված է մեկ տարի, Թեհրանը ձգտելու է դրան հասնել առաջիկա 6 ամիսների ընթացքում:
«Համապատասխան քաղաքական կամքի առկայության դեպքում անլուծելի խնդիրներ չկա», - ընդգծել է նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում