Վիլնյուսում, հնարավոր է, ստորագրվեն երկկողմանի մտադրությունների հռչակագրեր
Այսօր Վիլնյուսում կմեկնարկի Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովը: «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը երեկ «Ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ գագաթաժողովի օրակարգում է Վրաստանի և Մոլդովայի հետ ԱՀ/ԽՀԱԱԳ պայմանագրի նախաստորագրման արարողությունը և ԱլԳ երկրների ընդհանուր միասնական հռչակագիրը:
«Ի վերջո, հնարավոր է՝ լինեն երկկողմանի մտադրությունների հռչակագրեր ԵՄ-ի և ԱլԳ որոշ երկրների միջև նրանց հավակնություններին և այն դաշտերին համաձայն, որոնցում երկու կողմերն էլ հետաքրքրված են ընդլայնված համագործակցություն ունենալ»,-ասել է Քամբեքը: