Ազատ առևտրի գոտին կարող է կրկնապատկել «Արևելյան գործընկերության» երկրներից արտահանումը. Ֆյուլե
Ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որն ասոցացման համաձայնագրի մի մասն է կազմում, կարող է կրկնապատկել «Արևելյան գործընկերության» երկրների՝ դեպի ԵՄ ունեցած արտահանման ծավալները: Այս մասին հայտարարել է ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, հաղորդում է РИА Новости լրատվականը:
«Ազատ առևտրի մասին համաձայնագիրը կարող է «Արևելյան գործընկերության» երկրներից ԵՄ արտահանման ծավալները կրկնապատկել` ընթացիկ 35 մլրդ եվրո մակարդակից հասցնելով մինչև 70 մլրդ եվրոյի», - ասել է հանձնակատարը Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ տեղի ունեցած բիզնես-ֆորումում:
Նշենք, որ «Արևելյան գործընկերություն» ծրագրի մեջ ընդգրկված են Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Ադրբեջանը և Բելառուսը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում