Նոյեմբերին սպառողական շուկայում արձանագրվել է 0.9% գնաճ
2013թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.9% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 1.6%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.5%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1% նվազում:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2013թ. նոյեմբերին 2012թ. նոյեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 106.6%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 105.6%, ոչ պարենային ապրանքներինը` 103.9%, ծառայությունների սակագներինը` 110.1%, իսկ հունվար-նոյեմբերին 2012թ. հունվար-նոյեմբերի համեմատ` համապատասխանաբար 105.8%, 106.0, 104.7 և 106.1%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2013թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.5-1.2%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում:
Մայրաքաղաքում սպառողական գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.8%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում