Ադրբեջանում բժիշկների միայն 22% է հաջող հանձնել քննությունները
Ադրբեջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության տվյալների համաձայն՝ աշխատանքի ընդունման համար մրցույթին մասնակցելու իրավունք ստացած 265 անձից միայն 59 (22%) հոգին է կարողացել հաջող հանձնել քննությունը: Այս մասին հայտնում է «Demokratiya.info» կայքը:
Առողջապահության ոլորտում 2000 աշխատատեղ է բացվել և միայն նշված 59 բժիշկները կստանան իրավունք աշխատելու: Ինչպես նշում է կայքը՝ սա խոսում է Ադրբեջանի առողջապահության ոլորտում բժիշկների ցածր մակարդակի մասին, և դա է պատճառը, որ Ադրբեջանի բնակչությունը բուժման համար նախընտրում է հարևան Իրանի կամ եվրոպական երկրների առողջապահական հաստատությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա