Բաղդադում հայտնաբերվել է 18 մարդու դի
Իրաքի ոստիկանությունը մայրաքաղաք Բաղդադում նոյեմբերի 29-ին հայտնաբերել է 18 տղամարդու դի: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, դրանք եղել են իրար կողք կողքի, կրակել են գլխին և կրծքավանդակին:
Զոհերին իրենց տնից առևանագել էին ուրբաթ առավոտյան զինվորական համազեգստով տղամարդիկ և տարել անհայտ ուղղությամբ: Դրանից հետո նրանց հարազատները գնացել են ոստիկանություն և հայտնել կատարվածի մասին: Որոշ ժամանակ անց հայտնաբերվել են դիերը: Դեռ պարզ չէ, թե ով է կագնած այդ վայրագության հետևում: Զոհերի թվում են երկու ցեղային առաջնորդ, չորս ոստիկան և Իրաքի բանակի մեկ սպա:
Նշենք, որ վերջին ամիսները Իրաքում եղել են ամենաարյունալին 2008 թվականից ի վեր: Կրոնական և քաղաքական հակամարտությունները 2013 թվականի սկզբից խլել են ավելի քան 7000 մարդու կյանք: