Հարցազրույցներ 13:42 29/11/2013

«Քրոնիմետ» հիմնադրամի գործունեության թիրախում երեխաներն են

Հեղինակ` Լիա Խոջոյան

2011թ-ին ստեղծված «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը իր գործունեությունը ծավալում է ՀՀ գրեթե բոլոր մարզերում, նպատակ ունենալով աջակցել կարիքավոր երեխաներին կրթվել, զբաղվել գիտությամբ, երաժշտությամբ, նաև լուծել առողջապահական և ինստիտուցիոնալ խնդիրներ, որոնք կնպաստեն երեխաների առօրյա հոգսերի թեթևացմանը` հանրակրթական և հատուկ դպրոցների վերանորոգում, նախադպրոցական հաստատությունների կառուցում և վերափոխում, ուսման վարձի ծախսեր, սարքավորումների և տեխնիկայի տրամադրում, և այլն: Հիմնադրամի գործունեության մասին Panorama.am-ը զրուցեց «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Սեդրակյանի հետ:

-«Քրոնիմետ»-ի հիմնադիրն է «Քրոնիմետ Մայնինգ» գերմանական ընկերությունը, որը Հայաստանում գործում է ավելի քան տասը տարի և հանդիսանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնական բաժնետերը: Տաս տարուց ավելի գործունեություն ծավալելով, «Քրոնիմետ Մայնինգը» քաջատեղյակ է սոցիալական խնդիրներին, որ առկա են երկրում և հատկապես այն խնդիրներին, որոնք վերաբերում են երեխաներին, կրթությանը: Եվ որոշում կայացվեց ստեղծել նաև կառույց, որը ուղղված կլինի սոցիալական խնդիրների լուծմանը և հատկապես երեխաների կյանքի, կրթության բարելավմանը:

Հիմնադրամի գործունեության ուղղությունները մի քանիսն են. նախ, օժանդակություն կարիքավոր երեխաներին և այդ բաղադրիչի շրջանակում մենք աշխատում ենք հատուկ դպրոցների, գիշերօթիկ և այն հաստատությունների հետ, որոնց գործունեությունը առնչվում է առողջական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հետ: Երկրորդ ուղղությունը հանրակրթական դպրոցներն են, բարձրագույն կրթությունը, ինչպես նաև հատուկ ուշադրության կենտրոնում է կարիքավոր խավի համար բժշկական ծառայությունների ապահովումը:

Հիմնադրամի ֆինանսավորվում է մայր ընկերությունից, ինչպես նաև հայաստանյան գործընկերներից` Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան, «Մաքուր երկաթի» գործարար և այլն: Բացի դրանից մենք համագործակցում ենք տարբեր տեղական ընկերությունների հետ և ունենք որոշակի համաֆինանսավորվող ծրագրեր, որտեղ և մենք ենք ներդրում կատարում, և նաև մեր գործընկերները:

-Ինչպիսի՞ն են անցած 2.5 տարիների գործունեության արդյունքները: Քանի շահառուների է հիմնադրամն աջակցել և ինչպես է կատարվում շահառուների ընտրությունը:

-Ծրագրերը բավականին շատ էին և ես հստակ կարող եմ ասել, որ գոհ եմ անցած ժամանակահատվածի արդյունքներից: Շահառուների` երեխաների թիվը արդեն անցել է 3 հազարը, իսկ ընտրությունը կատարվել է հետևյալ կերպ. հիմնադրամի ստեղծման պահից սկսած կազմվել է հաստատությունների ցանկ, այցելել ենք դրանք և յուրաքանչյուր դեպքում հաստատության տնօրինության հետ որոշվել է աջակցության այս կամ այն ծրագիրը: Այսինքն, եթե հաստատությունը վերանորոգման կարիք է ունեցել, ապա աջակցել ենք վերանորոգմանը, եթե այլ տիպի կարիքներ են ունեցել` սարքավորումներ, տեխնիկա, կահավորում և այլն, ապա տրամադրվել է դա:

Ներկայացնեմ որոշ ծրագրեր, որպեսզի հստակ լինի հիմնադրամի գործունեությունը: Օրինակ, մեծ ծրագիր ենք իրականացրել Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում, շուրջ 50.95 մլն դրամի ներդրում է կատարվել այդ դպրոցում` ամբողջապես վերանորոգվել է հաստատությունը, տրամադրվել են սարքավորումներ, ձեռնարկներ և անհրաժեշտ այլ պարագաներ: Մինչ օրս շարունակում ենք աշխատել հաստատության հետ և քանի որ վերանորոգումն արված է, պայմանները բարելավված, ապա կենտրոնանալու ենք արդեն երեխաների ինտեգրմանն առնչվող խնդիրների վրա: Աշխատում ենք նաև Դիլիջանի գիշերօթիկի հետ, այնտեղ ևս կատարվել է վերանորոգում` ներդրվել է մոտ 30-35 մլն դրամ, ձեռք է բերվել համակարգչային տեխնիկա, գրքեր, սարքավորումներ: Բացի այս, օժանդակություն է ցուցաբերվել նաև գիշերօթիկում գործող թատերական խմբին: Աշխատում ենք Վանաձորի գիշերօթիկի հետ, որտեղ մասնակի վերանորոգում ենք իրականացրել...

Մեկ այլ հետաքրքիր ծրագիր, որն այս պահին ընթացքում է, իրականացվում է Երևանում և երկփուլանի ծրագիր է: Այն իրականացնում ենք հիմնադրամի գործընկեր «Արաբկիր» բժշկական կենտրոնի հետ և «Արաբկիր» միացյալ բարեգործական հիմնադրամի հետ: Առաջին անգամ հանրապետությունում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թիվ 9 պոլիկլինիկայում ներդրվել է նոր ծառայություն` աուտիզմ, մանկական ցերեբրալ կաթված և այլ խնդիրներ ունեցող երեխաների վաղ ախտորոշում և ըստ այդմ որոշակի վորականգնողական ծառայությունների մատուցում: Մինչ այս նման ծառայությունները մատուցվել են միայն «Արաբկիր» ԲԿ-ում և առաջին անգամ է, որ պոլիկլինիկայի մակարդակում է արվում և պիլոտային ծրագրի միջոցով ներդրվելու է նաև բոլոր պոլիկլինիկաներում: Սա իսկապես շատ կարևոր ծրագիր է. մեր կողմից իրականացվեց հաստատության որոշակի վերանորոգում, «Արաբկիր» ԲԿ-ն ապահովեց մասնագետների վերապատրաստումը, իսկ Առողջապահության նախարարությունը տրամադրեց լրացուցիչ աշխատակազմ: Վերջին հանգամանքը հատկապես ողջունելի է, քանի որ պետության մասնակցությունը կարևոր է նման ծրագրերի շարունակակության և դրանց համար հետագա պատասխանատվության համար:

-Ծառայությունն արդեն գործո՞ւմ է:

-Այո, և ունի հաշվառված շուրջ 200 երեխա: Երկրորդ փուլով նախատեսվում է նույն վարչական շրջանում վերանորոգել մանկապարտեզ, որն ամբողջությամբ կհամապատասխանի ներառական հաստատության չափանիշներին ու կապահովի հաստատության մատչելիությունը անգամ անվասայլակով երեխաների համար: Մանկապարտեզն արդեն ընտրված է, առաջիկայում կսկսվի վերանորոգման փուլը, որի ավարտին մանկապարտեզում կտեղակայվի նաև ցերեկային խնամքի կենտրոն, որտեղ մասնագետների հսկողության տակ կլինեն ծանր առողջական խնդիրներ ունեցող երեխաներ: Միայն մեր հիմնադրամի կողմից նախատեսված է շուրջ 120 մլն դրամի ներդրում, իսկ գործընկերները` Երևանի քաղաքապետարանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կտրամադրեն անհրաժեշտ աշխատակազմը:

-Կարելի՞ է ասել, որ հիմնադրամը գործունեությունը ծավալում է նաև մարզերում:

-Միակ մարզը, որ մինչև այսօր մենք դեռ ներկայացված չենք ծրագրով, Շիրակն է: Բայց ծրագրում ենք, որ 2014թ-ին ի վերջո Շիրակն էլ կհաղթահարենք, նույնիսկ նախնական այցելություն արդեն ունեցել ենք, մոտավոր շահառուների թիվն ունենք:
Մեկ այլ ծրագիր, որի մասին առանձնահատուկ կուզենայի խոսել, դա Կայան ավանի նախակրթարանի կառուցումն էր: Կայան ավանը փոքր սահմանամերձ համայնք է` Ադրբեջանի հետ սահմանն ընդամենը 150-200 մետր հեռավորության վրա է, որն ունի ընդամենը 306 բնակիչ: Եվ դրա հետ մեկտեղ Կայանում կա դպրոց, ուր սովորում է 140 երեխա….

-306 բնակիչ ունեցող համայնքի դպրո՞ցը:

-Այո, որովհետև այստեղ սովորում են շրջակա համայնքների երեխաները, քանի որ դպրոցը բավականին լավ ու նպատակասլաց տնօրեն ունի, ով այդ երեխաներին իսկապես փորձում է կրթել: Դպրոցի սաները, օրինակ, մասնակցում են գրեթե բոլոր կրթական ու մարզային մրցումներին, երկու անգամ «Հայ ասպետ»-ին են մասնակցել ու շահել… այս կարգի ակտիվ ու աշխատող տնօրինության դեպքում իմաստ կար ներդրում անել:

Դպրոցին կից շենքում կառուցվեց նախակրթարան` ծրագրի արժեքն էր 40 մլն դրամ, շուրջ մեկ ամիս առաջ է այն պաշտոնապես բացվել և այսօր արդեն նախակրթարան է հաճախում շուրջ 50 երեխա: Եվ ես համոզված եմ, որ երեխաների թիվը գնալով կավելանա:

-Տիկին Սեդրակյան, շարունակելով սահմանամերձ համայնքների թեման. Բացի Կայան համայնքից որտե՞ղ եք ներդրումային ծրագրեր իրականացրել և արդյո՞ք նման ծրագրեր նախատեսված են հաջորդ տարի:

-Այս տարի, օրինակ, ծրագիր ենք իրականացրել Լեռնային Ղարաբաղում, աշխատել ենք Նոր Շահումյան շրջանի Խարխափութ դպրոցի հետ… չնայած դժվար է դա դպրոց անվանել` թուրքերի լքված երկու տան մեջ է տեղակայված, ունի ընդամենը 22 աշակերտ: Մինչ օրս օժանդակել ենք գույքով` համակարգչային տեխնիկա, գրենական պիտույքներ և այլն, իսկ 2014թ-ին նախատեսում ենք ավելի լայնածավալ աշխատանք իրականացնել այդ դպրոցի հետ: Բացի այս, մասնակցություն ենք ունեցել ԼՂ-ում անցկացվող մարզական միջոցառումներին:

Մեկ այլ ծրագիր իրականացվել է արդեն Արմավիրի մարզի Շահումյան գյուղում, որտեղ անցած սեպտեմբերին հանձնեցինք վերանորոգված դպրոցը, ընդհանուր ծրագրի արժեքն էր 50 մլն դրամ, իսկ ներկայումս ընթացքի մեջ է մանկապարտեզի կառուցումը, որովհետև ինքը գյուղը և հարևան 3-4 համայնքները մանկապարտեզ չունեն: Ծրագիրն ընթացքի մեծ է, արժեքը 100 մլն դրամ:

-Ուրիշ ի՞նչ ծրագրեր է նախատեսում հիմնադրամն իրականացնել 2014թ-ին:

-Ամենակարևորն այն է, որ հաջորդ տարի մեր գործունեության ուղղությունները չեն փոխվելու և երեխաներին վերաբերող հարցերը մնալու են թիրախում: Պարզապես հնարավոր է կրճատվի վերանորոգմանն ուղղված ֆինանսավորումը, որովհետև կփորձենք շեշտը դնել ավելի ինովացիոն, ավելի կրթական ծրագրերի վրա: Մասնավորապես, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ համատեղ Կապանում իրականացվում է «Մոբայլ լուծումների լաբորատորիա» ծրագիրը` Կապանի ճարտարագիտական համալսարանին կից կստեղծվի մի լաբորատորիա, որտեղ ուսանողները համապատասխան ուսում ու վերապատրաստում կստանան և ի վիճակի կլինեն ժամանակակից տեխնոլոգիաներով և ծրագրավորմամբ զբաղվել: Սա շատ կարևոր ծրագիր է, որովհետև Սյունիքի նման տարածաշրջանում, որտեղ շեշտը դրված է հանքարդյունաբերության զարգացման վրա, երեխաներին հնարավորություն է տրվում ինչ-որ այլ ուղղվածությամբ զբաղվել:

Կշարունակենք նաև հովանավորել «ԱրմՌոբոտիքսը», որին հովանավորել ենք երկու փուլով: Առաջին փուլում նախագծվել է ուսումնական ռոբոտը, որը տրվելու է դպրոցներին, իսկ երկրորդ փուլով գնվել են սարքավորումներ ու իրականացվել են 55 դպրոցներում այդ խմբակների ստեղծման, նաև ուսուցիչների վերապատրաստման աշխատանքներ:

Ի դեպ, մեր սկզբունքներից մեկն է շարունակական համագործակցությունը, ոչ թե միանգամյա ծրագրերի իրականացումը: Իսկ բացի այս, միշտ ունենում ենք պահուստային միջոցներ, որովհետև հնարավոր չէ ամեն ինչը պլանավորել և երբեմն հետաքրքիր դեպքեր են, որոնք աշխատում ենք առանց ուշադրության չթողնել: Այլ կերպ ասած, տեսականորեն ցանկացած երեխա, ով ունի լավ գաղափարներ, տաղանդավոր է, կարող է ստանալ հիմնադրամի աջակցությունը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:40
116 տարեկանում մաhաgել է մոլորակի ամենատարեց մարդը
Դեկտեմբերի 29-ին 116 տարեկան հասակում մահացել է ճապոնուհի Տոմիկո Իտոկան, ով համարվում էր մոլորակի ամենատարեց մարդը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ակտիվիստները պահանջում են չեղարկել Լոլիտայի համերգը
«Ռուսական համայնքի» ակտիվիստները պահանջել են չեղարկել երգչուհի Լոլիտայի համերգը Իվանովոյի երաժշտական թատրոնում, որը պետք է կայանա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am
22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}