Իրավունք 13:35 29/11/2013

Շանթ Հարությունյանը մեղադրվում է քաղաքացիական հագուստով ոստիկանին ծեծելու համար (տեսանյութ)

«Ցաղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, որը նոյեմբերի 5-ից անազատության մեջ է, մեղադրվում է քաղաքացիական հագուստով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Շանթ Հարությունյանի փաստաբան, փաստաբանների պալատի անդամ Ինեսա Պետրոսյանը:

«Այդ մեղադրանքը մենք գտնում ենք, որ անհիմն է, անօրինական է, Շանթ Հարությունյանը չի ընդունում մեղադրանքը, այդ կապակցությամբ որևէ ցուցմունք չի տվել», -հայտարարեց փաստաբանը:

Ներկայացնելով Շանթ Հարությունյանի նկատմամբ մեղադրանքը, Ինեսա Պետրոսյանը մանրամասնեց, որ Շանթը մեղադրվում է հատկապես ոստիկանության Երևան քաղաքի վարչության 2-րդ բաժանմունքի պետ Էդգար Բարսեղյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Ըստ մեղադրանքի, Շանթ Հարությունյանը վազելով մոտեցել է նրան, ձեռքին եղած փայտյա մահակով մի քանի հարվածներ հասցրել ոստիկան Էդգար Բարսեղյանի մարմնի տարբեր մասերին: «Շանթ Հարությունյանը չէր կարող իմանալ, թե տվյալ անձնավորությունը ոստիկանության աշխատակից է, թե ոչ, ինչպես գիտեք այդտեղ եղել են շատ անձինք, որոնք եղել են ոչ թե համազգեստով, այլ քաղաքացիական հագուստով: Ի սկզբանե բացառվում է այս մեղադրանքի գոյությունը, որովհետև անձը չէր կարող իմանալ գործ ունի ոստիկանի հետ, թե ոչ», -հավելեց փաստաբանը:

Ինեսա Պետրոսյանն ասաց, որ ասուլիսից առաջ «Նուբարաշեն» հոգեբուժարանում հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ և մի քանի ուղերձներ ստացել նրանից` հանրությանը փոխանցելու համար: Պետրոսյանը նախ հիշեցրեց, որ նոյեմբերի 5-ին ակցիան սկսելուց առաջ Շանթ Հարությունյանը հորդորել էր որևէ մեկին չսադրել, խաղաղ երթ է տեղի ունենալու և եթե լինի սադրանք, ապա կլինի համարժեք պատասխան, այնուհետև հավելեց. «Նա ասում է` ես գիտեի` իշխանությունն ինչի է ընդունակ, ասում էի` ես գիտեի մարտի 1, 10 զոհեր, որ կարող է յուրաքանչյուր խաղաղ երթ կամ հանրահավաք տապալվեր, և ասում է նկատի ունենալով այդ ամենը, ես ինձ հետ դրա համար վերցրեցի այդ փայտերը: Ինքս գիտակցել եմ, որ իշխանությունները կարող են այդ շարժումների նկատմամբ դրսևորել վատ վերաբերմունք, տապալել դրանք: Ես որոշել էի վճռական լինել և, եթե իրենք հարձակվեին մեզ վրա միայն այդ դեպքում վճռական պատասխան տրվի: Մենք վճռական ենք եղել անզիջում մեր սահմանադրական իրավունքը իրականացնելու: Եվ նաև ասում է, որ թող ինձ ու իմ ընկերներին չխառնեն մյուս ընդդիմադիրների հետ. Մենք ունեցել ենք հստակ նպատակ»:

Փաստաբանը փոխանցեց Շանթ Հարությունյանի խոսքերը նոյեմբերի 5-ի ակցիայի մասին և ասաց, որ ակցիան քաղաքական էր և ըստ էության Գայ Ֆոքսի հայտնի «Անոնիմուս» կոչվող ակցիաների շարունակությունն էր Երևանում: «Նա ասում է, որ բոլորն էլ կարող են մտնել համացանց և տեսնել, որ այդ ակցիաներըր վաղուց կան, որ տեղի են ունենում նոյեմբերի 5-ին: 400 քաղաքներ միացել են, այդ թվում Երևանը: Նրանք այստեղից նաև հաղորդագրություն են ուղարկել` ասելով, որ կմիանան այդ շարժմանը ևս»,- փոխանցեց փաստաբանը` չբացառելով, որ «անոնիմոսների» դիմակների հետևում թաքնված եղած լինեն նաև ոստիկանության ծառայողներ:

Նա պնդեց նաև նախկինում արած իր հայտարարությունը, որ Շանթ Հարությունյանը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ չունի և հոգեբուժարանում դատահոգեբուժական փորձաքննության ենթարկվելու մասին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, որտեղ բողոքը հավանաբար քննության կառնվի հաջորդ շաբաթ:

Նշենք, որ Շանթ Հարությունյանը կալանավորվել է նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի ժամանակ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Հայտնի է, որ նա չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը: Նրա նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը»: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}