«ISN». Արդյո՞ք դե-ֆակտո ճանաչված Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը կմիանա ՄՄ-ին
Շվեյցարական «ISN» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը՝ «Միջնորդության հեռանկարներ՝ Հայաստանի և Մաքսային միություն. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար հնարավորություն» խորագրով հոդված է տպագրել:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.
«Մի շարք քաղաքական գործիչներ և վերլուծաբանները վերջին երկու տասնամյակի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ միևնույն գաղափարներն էին առաջարկում: Այսինքն՝ այն ինչ որ պետք է ասվեր, վաղուց ասվել էր: Այն ուղեկցվում էր այնպիսի բառերով, ինչպիսիք են՝ «պատ»,«փակուղի »,«սառեցված», իսկ վերջերս, «եռացող հակամարտություն», որն էլ հակամարտող կողմերի և արտաքին դիտորդների համար որոշակի հոգնածության և անտարբերության պատճառ էր դարձել:
Սակայն, շոշափելի բովանդակային փոփոխությունները հաճախ նոր հնարավորության պատուհան են բացում խաղաղ կարգավորման գործընթացում: Այս առումով, արդյո՞ք Հայաստանի միանալը Ռուսաստանի կողմից ղեկավարվող ՄՄ-ին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում վերականգնված միջնորդություն է ապահովում:
2013թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ երկիրը պատրաստվում է միանալ Մաքսային Միությանը, և այս քայլով նա վերջ դրեց 4 տարի տևող ԵՄ-ի հետ բանակցություններին:
Ի՞նչ է տալու Լեռնային Ղարաբաղին Հայաստանի միացումը ՄՄ-ին: Արդյո՞ք դե-ֆակտո ճանաչված Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը կիմանա ՄՄ-ին: Արդյո՞ք Լեռնային Ղարաբաղը անմիջապես կանցնի ՄՄ-ի անվտանգության հովանու ներքո: Եթե այս հարցերի պատասխանը այն է, ապա Հայաստանի և Ադրբեջանի միջև թշնամության հարցը հեռավոր հեռանկարում է հայտնվում:
Ստատուս քվոյի պահպանումը նշանակում է, որ միևնույն հին խճճվածությունը կլինի ներկա խաղաղ գործըթնացի շուրջ: Այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը կընդունի Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո կարգավորումը նման ճանապարհով: Սա իր հերթին այլ հարցեր է առաջ քաշում:
Արդյո՞ք Ադրբեջանը կմիանա ՄՄ-ին, ի հակադրություն այս ամենին: Եթե նման որոշում կայացվի, ապա այն տեղի կունենա Ռուսաստանի կողմից գործադրված քաղաքական ճնշումների պատճառով և ոչ թե՝ տնտեական: Ինչպիսի կարգավորում կլինի՝ դեռ անհայտ է:
Ամեն դեպքում, եթե Հայաստանը և Ադրբեջանը միանան Եվրասիական միությանը, ապա մեծ հավանականություն կա, որ ԼՂ հակամարտությունը կդառնա Ռուսաստանի ներքին և Եվրասիական միության համար ապագա խնդիր»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում