Լարի Քինգը կայցելի Արցախ
Հայտնի հեռուստամեկնաբան, ամերիկյան CNN հեռուստաընկերության նախկին հաղորդավար Լարի Քինգը, ով ներկա է գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2013»-ին, ընդունել է ԼՂՀ նախագահի՝ Արցախ այցեցելու հրավերը: Այս մասին, հղում անելով Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին, տեղեկացնում է «Արմենպրեսս» լրատվական գործակալությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հաղորդավարը զրուցել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ՝ ստացել Արցախ այցելելու հրավեր, որին դրական է արձագանքել:
Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա դրամահավաքի արդյունքում հավաքվող հիմնական միջոցներն ուղղվելու է Հայաստանն ու Արցախը իրար կապող Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի հիմնանորոգմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում