Էդվարդ Նալբանդյանն ու Քեթրին Էշթոնը նամակներ են փոխանակել
Վիլնյուսում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Վիլնյուսում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Հայաստանի արտգործնախարարը և Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը նամակներ են փոխանակել, որոնք նախանշում են ապագային միտված Հայաստանի և Եվրոմիության միջև համագործակցության օրակարգը։