ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն. ՆԱՏՕ-ՀԱՊԿ համագործակցություն չկա, բայց չկա նաև մրցակցություն
ՆԱՏՕ-ՀԱՊԿ համագործակցություն չկա, բայց չկա նաև մրցակցություն: Իսկ առաջիկայում հնարավոր է նաև ձևավորվի որոշակի համագործակցություն մի շարք ոլորտներում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանը` արձագանքելով հարցին, թե ներկայիս իրողություններում արդյո՞ք համագործակցություն հնարավոր է ՀԱՊԿ և ՆԱՏՕ-ի միջև:
«Կարծում եմ, որ չկա մրցակցություն հասկացողություն կառույցների միջև: Հակառակը, մեր ինստիտուտի կազմակերպած բոլոր գիտաժողովներին միշտ մասնակցել են նաև հյուսիսատլանտյան դաշինքից փորձագետներ: Բացի այս խաղաղության և անվտանգության հաստատում, ահաբեկչության դեմ պայքար և այլ հարցերում կլինեն նաև համագործակցության եզրեր»,- վստահություն հայտնեց Ն.Թորոսյանը: