Նախագահը Վիլնյուսում հանդիպում է ունեցել ԵՄ եվրոպական տնտեսական և սոցիալական հանձնաժողովի նախագահի հետ (Տեսանյութ)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում հանդիպում է ունեցել ԵՄ եվրոպական տնտեսական և սոցիալական հանձնաժողովի նախագահ Անրի Մալոսի հետ: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Անրի Մալոսը ցանկություն է հայտնել սերտացնելու իր գլխավորած հանձնաժողովի հարաբերություններն ու համագործակցությունը Հայաստանի հետ: Հանրապետության Նախագահը Հայաստանի կողմից պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել փոխգործակցությունը ԵՄ եվրոպական տնտեսական և սոցիալական հանձնաժողովի հետ՝ ակտիվորեն ներգրավվելով հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերում:
Նախորդող հրապարակումներ`
Սերժ Սարգսյանը հանդիպել է Իսպանիայի վարչապետի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը Վիլնյուսում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ
Վիլնյուսում Սերժ Սարգսյանը դրական է գնահատել Ալիևի հետ ունեցած հանդիպումը
Սերժ Սարգսյան. ապօրինի շրջափակման վերացման հարցում Հայաստանն ակնկալում է ԵՄ գործընկերների հետևողականությունը