Թուրքիայում հազարավոր ադրբեջանցի երեխաներ են բնակվում առանց փաստաթղթերի
Թուրքիայում առանց փաստաթղթերի բնակվող երեխաների մեծամասնությունը Նախիջևանի ինքնավար հանրապետության քաղաքացիների երեխաներ են: Այս մասին «Movqe.az» կայքին հայտնել է Ադրբեջանի Կանանց ճգնաժամային կենտրոնի ղեկավար Մաթանաթ Ազիզովան:
«Համաձայն մեր տվյալների` վերջին տարիներին աշխատելու նպատակով Թուրքիա մեկնած Նախիջևանի բնակիչների թիվը խիստ աճել է: Թուրքիայում նրանք հիմնականում աշխատում են շինարարության բնագավառում: Վերջին տարիներին մեծացել է նաև Թուրքիայում ծնված նախիջևանցիների երեխաների թիվը: Քանի որ նրանք Թուրքիա հիմնականում մեկնում են անօրինական ճանապարհով, այդ պատճառով էլ չեն կարողանում փաստաթղթեր ձեռք բերել իրենց երեխաների համար: Վերջին տվյալներով` Թուրքիայում հազարավոր երեխաներ են բնակվում առանց փաստաթղթերի: Ներկայում թուրքական ոչ կառավարական կազմակերպությունները այդ երեխաներին ցուցակագրելու ուղղությամբ աշխատանքներ են տանում»,- ասել է Մաթանաթ Ազիզովան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա