Գնաճ` ոչ պարենային ապրանքների շուկայում
2013թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.5% գնաճ, ինչին մեծապես նպաստել է լվացող միջոցների` 0.5%, գեղահարդարման ապրանքների` 0.6%, հագուստի և գործվածքի`0.7%, դեղամիջոցների`0.7%, շինանյութերի` 1.4%, տեքստիլեղենի`2.2%, անձնապիտո ապրանքների` 2.3%, մշակույթի ապրանքների` 2.6% գնաճը: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` կահույքի գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով, կոշկեղենինը` 0.2%-ով, վառելիքինը` 0.2%-ով, գորգեղենինը` 0.3%-ով, խոհանոցային սպասքինը` 0.4%-ով:
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է գրենական պիտույքների` 1.1%, այգեգործական ապրանքների` 0.7%, կենցաղային էլեկտրաապրանքների` 0.4% գնանկում, իսկ ոսկերչական ապրանքների ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Ըստ ԱՎԾ-ի` 2013թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում բենզինի գնի մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինն աճել է 0.1%-ով: 2013թ. նոյեմբերին 2012թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 2.1% գնանկում և դիզելային վառելիքի 0.3% գնաճ: Նոյեմբերին 2012թ. դեկտեմբերի համեմատ բենզինի գինը նվազել է 2.0%-ով, իսկ դիզելային վառելիքի գծով արձանագրվել է 0.4% գնաճ:
Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2013թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-1.1%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում), մեկում
արձանագրվել է 0.4% գնանկում, իսկ մյուսում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.6%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում