«Մի զրկեք մեզ մեր բարիքներից». Երեխաները նույնպես դեմ են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը (լուսանկարներ)
«ՄԻ ՆԵՂԱՑՐԵՔ ՄԵՐ ԾՆՈՂՆԵՐԻՆ»... Այս խորագիրն է կրում «Սիրահարների այգում» այսօր բացված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին միայն երեխաների աշխատանքներ: Նրանք միացել են «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ» պայքարին:
Երեխաներն իրենց նկարներով ցույց են տալիս, որ օրենքի կիրառման արդյունքում իրենք կզրկվեն մի շարք բարիքներից, քանի որ իրենց ծնողներն ավելի քիչ աշխատավարձ կստանան: Երեխաները գիտակցում են, որ ծնողները նախ և առաջ պետք է «առաջին անհրաժեշտության ապրանքներով, սննդամթերքով ապահովեն»...
«Մի զրկեք մեզ մեր բարիքներից»՝ պարբերաբար գոռում էին նրանք:
Երեխաները նկարները փոխանցել են ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ խնդրելով ցույց տալ բոլոր պատգամավորներին:
2014թ.-ի հունվարի 1-ից «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի համաձայն, աշխատավարձերը 10 տոկոսի չափով կրճատվելու են՝ փոխանցվելով կենսաթոշակային մասնավոր ֆոնդերին:
Լուսանկարները՝ այստեղ:
Նախորդող հրապարակումներ՝
Տիգրան Սարգսյան. 2014 թ.-ից կուտակային կենսաթոշակային համակարգը կգործարկվի
Մտածում ենք երիտասարդների բարեկեցության մասին, իսկ իրենք բողոքո՞ւմ են. Պատգամավորը՝ պարտադիր կուտակային համակարգի մասին
Հայաստանցիների կենսաթոշակները կկառավարեն ավստրիացիները
Է.Մարուքյանն առաջարկում է մինչև մեկ տարով հետաձգել պարտադիր կենսաթոշակային բաղադրիչի կիրառումը
Ակցիան շարունակվում է ՀՀԿ գրասենյակի դիմաց. «ՀՀԿ-ն մինչև ժամը 3-ը ժամանակ ունի»