Հայ-ռուսական «Որսորդը» ֆիլմն արժանացել է մրցանակի
Հայ-ռուսական կարճամետրաժ «Որսորդը» (The Hunter) ֆիլմը Կարճամետրաժ ֆիլմերի միջազգային 39-րդ փառատոնում (Festival Internacional de Filmets de Badalona) տղամարդու լավագույն դերակատարում անվանակարգում արժանացել է մրցանակի: Մրցանակը ստացել է գլխավոր դերակատար և կինոնկարի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Այս մասին տեղեկանում ենք http://www.kinobusiness.com կայքից:
Ռեժիսոր Արա Արուշի 18-րոպեանոց «Որսորդը» ֆիլմը տարբեր երկրներում ներկայացվել է կինոփառատոներում: Ֆիլմը մասնակցել է նաև Կաննի 66-րդ փառատոնի «Short Corner» ծրագրին և «Լավագույն արտասահմանյան կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգով առաջադրվել է Հնդկաստանում անցկացվող փառատոներից մեկում:
Փառատոնն անցկացվել է Իսպանիայի Բադալոնա քաղաքում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում