«Մանկական Եվրատեսիլ-2013». 12 ելույթ և 3 մրցանակ (տեսանյութ, լուսանկարներ)
Այսօր կկայանա «Մանկական Եվրատեսիլ-2013» երգի մրցույթը: Հայաստանը ներկայացնող Մանիկա Ավանեսյանը ելույթ է ունենալու երրորդ համարի ներքո:
Նա և իր «շոկոլադի ֆաբրիկայի» աշխատողները ներկայացնելու են «Շոկո ֆաբրիկա» երգը:
Հիշեցնենք, որ Մոնիկա Ավանեսյանի «Շոկո ֆաբրիկա» երգի համահեղինակներն են հենց փոքրիկ երգչուհին և Էմմա Ասատրյանը, երգի գործիքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը, ելույթի ռեժիսորը Վահան Բադալյանն է, հագուստների հեղինակը մոդելավորող Լիլիթ Մարգարյանը:
«Մանկական Եվրատեսիլ- 2013»-ն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիևում «Եղիր ստեղծագործ» կարգախոսի ներքո, տարբերանշանն է Puzzle Man-ը: Այս տարի մրցանակային են համարվելու 1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Հեղինակավոր մրցույթի հաղթողին կընձեռվի Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթին հանդես գալու հնարավորություն, թեև դեռ հայտնի չէ, թե ինչ ձևաչափով: Մրցույթին մասնակցում են 12 երկիր, ելույթ են ունենալու հետևյալ հերթականությամբ.
1.Շվեդիա
2. Ադրբեջան
3. Հայաստան
4. Սան Մարինո
5. Մակեդոնիա
6. Ուկրաինա
7. Բելառուս
8. Մոլդովա
9. Վրաստան
10. Նիդերլանդներ
11. Մալթա
12. Ռուսաստան
Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին. «Արևիկ» մանկական խումբը իր «Երազանք» երգով, որի արդյունքում երկրորդ տեղը գրավեց 1 միավորի տարբերությամբ: 2008-ին Հայաստանը ներկայացրեց Մոնիկա Մանուչարովան, ով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: 2009-ին «Մանկական Եվրատեսիլին» մասնակցել է Լուարա Հայապետյանը՝ զբաղեցնելով 2-դ հորիզոնականը: 2010-ին ծնունդով արցախցի 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով կարողացավ Հայաստանին հաղթանակ բերել: 2011-ին մրցույթն անցկացվեց Հայաստանում և մեր երկիրը այս անգամ ներկայացրել է Դալիթան՝ զբաղեցնելով 5-րդ տեղը: 2012-ին Հայաստանը ներկայացրել է «Compass band» խումբը՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը:
Լուսանկարները՝ մրցույթի պաշտոնական կայքից և Armenia in Eurovision ֆեյսբուքյան էջից: Տեսանյութը՝ Մոնիկայի երկրորդ փորձից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները