Աշխարհում 15:29 30/11/2013

Ուկրաինացի քաղաքագետ. Ուկրաինան դադարեցրեց ԵՄ հետ ասոցացման գործընթացը Ռուսաստանի դիրքորոշման պատճառով

 Ուկրաինայի կողմից Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման բանակցությունները դադարեցնելը Ռուսաստանի դիրքորոշման հետևանք էր: Այս մասին «Public Dialogues» կայքում առցանց հարցազրույցի ժամանակ պատասխանելով Panorama.am-ի հարցերին, նշել է Ուկրաինայի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի Օդեսայի մասնաճյուղի գիտաշխատող, քաղաքագետ Աննա Շելեստը:

-Արդյո՞ք Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման բանակցություններն Ուկրաինայի կողմից դադարեցնելը Կրեմլի ճնշման արդյունք էր, թե՞ այդ որոշումը պայմանավորված էր Կիևի իրատեսական տնտեսական հաշվարկներով:
-Վստահ եմ, որ դա Ռուսաստանի դիրքորոշման հետևանք էր: Եթե խոսելու լինենք իրատեսության մասին, ապա համաձայնագիրը չէր նախաստորագրվի 2012թ.-ի մարտին: Այն ժամանակ չգիտեի՞ն դրա պայմանները: Այլ հարց է, որ Մոսկվան մինչև վերջին պահը հույս ուներ, որ համաձայնագիրը չի ստորագրվի Ուկրաինայի կողմից չկատարված պայմանների պատճառով՝ դատախազության մասին օրենքի ընդունում, Տիմոշենկոյի հարցի լուծում և այլն: Եթե տեսնեք իրադարձությունների հաջորդականությունը, ապա միայն այն ժամանակ, երբ խորհրդարանը սկսեց ընդունել վերջին անհրաժեշտ օրենքները, սկսվեց ակտիվ գործունեությունը, ընդ որում ոչ օբյեկտիվ տնտեսական բնույթի՝ նոր անտրաբանական մաքսավճարների ներդնում, ապրանքների ներմուծման արգելք, մաքսակետերում ստուգումներ, ակտիվ տեղեկատվական արշավ և այլն: Դեռ ամռան սկզբին այս ամենը չէր նկատվում: Ավելին, երբ 2008թ.-ին Մոսկվան արգելափակեց Ուկրաինայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագրի ստորագրումը, ռուս քաղաքական գործիչները ակտիվորեն հայտարարում էին, որ ՆԱՏՕ-ն սպառնալիք է, սակայն Ուկրաինայի եվրոպական ձգտումները մենք չենք արգելափակի: Այսօրվա հայտարարությունները լիովին վկայում են հակառակի մասին:

-Ինչպե՞ս է Ուկրաինայի ներքաղաքական իրավիճակը ազդել իշխանությունների որոշման վրա:
-Դժվար է ասել: Ավանդաբար պաշտոնապես հակաեվրոպական դիրքորոշում ունեն միայն կոմունիստները: «Տարածաշրջանների կուսակցությունը» կառավարության և նախագահի հետ միասին բազմիցս հայտարարել են Ուկրաինայի եվրոպական ընտրության մասին: Այլ հարց է, որ Ուկրաինայում ոչ բոլոր քաղաքական գործիչներն են հստակ հասկանում, թե դա ինչ է նշանակում, և պատրաստ լինելով արտոնություններ ստանալ, պատրաստ չեն բարեփոխումների, բաց և հաշվետու լինելուն, որոնք այս գործընթացի անքակտելի մասն են հանդիսանում:

-Ի՞նչ սպասել Վիլնյուսից հետո: Հնարավո՞ր է կարճաժամկետ հեռանկարում ասոցիատիվ անդամակցության շուրջ ԵՄ-Ուկրաինա երկխոսության վերսկսում:

-Եվրամիությունը բաց է թողել դռները Ուկրաինայի առջև: Եվրոպացի առաջնորդները չեն դադարում կրկնել այդ դիրքորոշումը: Որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ ասում են, որ տեսականորեն համաձայնագրի ստորագրումը հնարավոր է Վիլնյուսից հետո, սակայն եկեք խոսենք այն մասին, որ 2014թ.-ի մայիսին տեղի կունենան Եվրախորհրդարանի ընտրություններ, այսինքն՝ մոտ ապագայում այդ հարցով պարզապես ոչ ոք չի զբաղվի: Հարց է առաջանում, թե այլևս ինչի՞ մասին խոսել, եթե Ուկրաինան արդեն նախաստորագրել է փաստաթուղթը: Փաստացի առևտուր է գնում՝ կտա՞ արդյոք ԵՄ-ն փող բացի նրանից, որ կարող են գալ Ուկրաինա ներդրումների և խոստացված ֆինանսական աջակցության տեսքով:

-Արևելյան գործընկերության ծրագիրը շատ ռուս վերլուծաբանների կողմից գնահատվում է որպես աշխարհաքաղաքական նախագիծ, որը նպատակ ունի ռուսական սահմանների երկայնքով ձևավորել այսպես կոչված բուֆերային գոտի և արգելել Մոսկվայի ազդեցության տարածումը: Որքանո՞վ է հիմնավոր այդ դիրքորոշումը:
-Այդ դիրքորոշումը Ռուսաստանի ընդհանուր արտաքին քաղաքական հայեցակարգի մաս է կազմում: Ինչո՞ւ մեզ բոլորիս՝ Արևելյան գործընկերության 6 երկրներին անպայման պետք է ընկալել որպես ազդեցության գոտի կամ ավելի վատ՝ բուֆերային գոտի: Ինչո՞ւ մեզ չի կարելի ընկալել՝ որպես հավասար անկախ գործընկերներ: Ես Արևելյան գործընկերության մեծ կողմնակից չեմ, ինքս շատ հարցեր ունեմ այդ ծրագրի հետ կապված: Սակայն խնդիրը նրանում է, որ «հակա» պիտակը Մոսկվայի կողմից ինքնաբերաբար դրվում է բոլոր նախագծերի վրա, որոնց նախաձեռնողը չէ, չի փորձում հասկանալ բուն էությունը: Չէ՞ որ Մոսկվային նույնպես հրավիրել էին միանալ Արևելյան գործընկերությանը:

-Ուկրաինայում սկիզբ առած բողոքի ակցիաներն արդյո՞ք արտահայտում են մեծամասնության կարծիքը:
-Եվրամայդաններն արտահայտում են նրանց մեծամասնության կարծիքը, ովքեր վաղը որոշումներ են ընդունելու և անտարբեր չեն, թե ինչպիսին կլինեն դրանք: Ուկրաինայի խնդիրը նրանում է, որ շատ են նրանք, ովքեր անտարբեր են և ում չի հետաքրքրում, թե ինչ է տեղի ունենում: Եվրամայդանը ոչ թե ինքնին ԵՄ-ի օգտին է կամ գործող իշխանությունների դեմ, այլ դեմ է ստեղծված պայմաններին, պարտադրվող որոշումներին: Ակտիվիստները պարտադրեցին կուսակցություններին իջեցնել կուսակցական դրոշները, քանի որ ակցիան ոչ թե քաղաքական է, այլ հասարակական: Այնտեղ տարբեր հայացքներ և դիրքորոշում ունեցող մարդիկ են: Սակայն շատերը դուրս եկան, քանի որ զգում են, որ իրենց խաբել են: Դեռ մեկ շաբաթ առաջ բոլոր էկրաններից նրանց ասում էին, որ Վիլնյուսում կստորագրվի համաձայնագիրը, և հանկարծ կառավարության բացարձակ անհասկանալի որոշում: Այսօր Մայդանում կանգնած մարդկանց համար սա Եվրամիության և Ռուսաստանի միջև ընտրություն չէ, մենք չենք հակադրում մեկը մյուսին: 2004 թվականը չէ, դա պետք է շատ լավ գիտակցել:

-Ինչո՞ւ Եվրոպան չցանկացավ «վճարել» Ուկրաինայի հետ ասոցացման համար: Չէ՞ որ Ուկրաինան բազմիցս ակնարկել է, որ ակնկալում է տնտեսության արդիականացման համար արտաքին գործընկերների ֆինանսական աջակցությունը:
-Անկեղծ ասած, սկզբում ցանկանում եմ տալ հանդիպակած հարց, իսկ ինչո՞ւ ԵՄ-ն պետք է վճարի դրա համար: Նրանք մեզ պարտադրո՞ւմ են ստորագրել համաձայնագիրը: Քշո՞ւմ են ասոցացման: Թե դա ուկրաինական պետության գիտակցված ընտրությունն էր, քանի որ բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, թե ինչպիսի օգուտներ, այդ թվում՝ տնտեսական, կունենա Ուկրաինան ասոցացման համաձայնագրից: Այո, դրանք չեն լինի կարճաժամկետ օգուտներ, շատերը նկատելի կլինեն միայն մի քանի տարի հետո, սակայն ժամանակն է ռազմավարական մտածողությամբ առաջնորդվել, այլ ոչ թե այսրոպեական օգուտներով: Ուկրաինական ձեռնարկությունների կորուստները կարող են լինել միայն իրենց սեփական ծուլության, արդիականացման և չափանիշների բարձրացման ցանկության բացակայության պատճառով: Սակայն Ուկրաինայում այդ մասին խոսում են արդեն մի քանի տարի՝ անկախ եվրաինտեգրման խնդրից: Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպանը շատ լավ է ասել. «Եվրամիությունը բյուջեի դեֆիցիտի փակման ինստիտուտ չէ... Ինձ զարմացնում է, երբ խոսում են բիզնեսի փոխհատուցման մասին, որը չի ցանկանում մրցունակ լինել»: Ավելին, փոխհատուցման թեմայի հետ կապված հայտնի չէ, թե ինչ գումարների մասին է խոսքը, քանի որ կառավարության անդամների հնչեցրած թվերը անգամ կրկնակի տարբերվում են իրարից: Միևնույն ժամանակ ԵՄ-ն առաջարկել է 610 մլն եվրո օժանդակություն:

-Ուկրաինայի իշխանությունները Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի բանակցությունները դադարեցման գլխավոր պատճառներից նշում են տնտեսության արդիականացումն ու Եվրոպայի շուկաներում ուկրաինական ապրանքների անմրցունակությունը: Տնտեսության ո՞ր ճյուղներն առաջին հերթին վերոնշյալ արդիականացման կարիքն ունեն:
-Երկու տարի առաջ տնտեսության այդ ճյուղերը արդիականացման կարիք չունեի՞ն, երբ նախաստորագրվեց համաձայնագիրը: Ուկրաինական շատ ձեռնարկություններ վաղուց արտահանում են իրենց արտադրանքը ԵՄ և լավ ծանոթ են նրանց պահանջներին: Որոշ խոշոր գործարարներ ակտիվորեն ներդրումներ էին անում ձեռնարկություններում, որոնք ԵՄ տարածքում են գտնվում: Տնտեսության այն ճյուղներն ունեն արդիականացման կարիք, որոնք էներգետիկ կախվածություն ունեն, քանի որ 20 տարի ցածր սակագնով գազ ստանալով՝ նրանք չէին ցանկանում անցում կատարել էներգախնայող տեխնոլոգիաների, որը ներդնում է ողջ աշխարհը: Սակայն դա նրանց ընտրությունն է: Ինչո՞ւ «Интерпайп» մետալուրգիական ընկերությունը կարողացավ շահագործել ժամանակակից գործարան: Այնպես որ խնդիրը ոչ թե ԵՄ-ն է, այլ հետխորհրդային տարածքում բիզնեսի վարման ավանդույթները: Այդ բարեփոխումներն ու արդիականացումն անհրաժեշտ են Ուկրաինային անկախ նրանից, թե ինչպիսին կլինի Ուկրաինայի արտաքին քաղաքական կուրսը: Ինչ վերաբերում է մեր գյուղատնտեսությանը, ապա ինչո՞ւ են բոլորը տեսնում միայն Եվրոպայի ու Ռուսաստանի շուկաները: Ուկրաինական ցորենի մեծ մասը գնում է Մերձավոր Արևելք և Աֆրիկա: Մենք անգամ համաձայնագիր ենք ստորագրել դեպի Իրաք մարինացված վարունգ արտահանելու մասին, որքան էլ ծիծաղելի դա չհնչի: Շուկաներ կան, սակայն դրա համար պետք է աշխատել: Հիշեք վրացական գինիների արտահանման հետ կապված իրավիճակը: Ցավալի է: Սակայն նրանք սկսեցին շարժվել, աշխատել, փնտրել, բարելավել: Չէ՞ որ դուք էտում եք խաղողը գարնանը, որպեսզի ամռանը հրաշալի բերք լինի: Այդպես է նաև տնտեսության մեջ. հավանաբար երբեմն անհրաժեշտ է ճգնաժամ, որպեսզի սկսեն որևէ բան փոխել դեպի լավը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}