Սաուդյան Արաբիայում կանանց շարունակում են ձերբակալել մեքենա վարելու համար
Սաուդյան Արաբիայում մեքենա վարելու համար ձերբակալել են այդ երկրում կանանց վարելու իրավունքի համար պայքարող շարժման ղեկավարներից մեկին: Ազիզա Յուսեֆը Բի-Բի-Սի-ին պատմել է, որ իրեն տարել են ոստիկանություն և առաջարկել են պարտավորություն ստորագրել, որ այլևս մեքենա չի վարի: Երկու օր առաջ նա կանանց վարելու իրավունքի արգելքը քննարկել էր երկրի ներքին գործերի նախարարի հետ:
Հոկտեմբերի վերջին Սաուդյան Արաբիայի մի քանի տասնյակ բնակչուհիներ ավտոարշավ էին անցկացրել, որպեսզի իրենց բողոքն արտահայտեին մեքենա վարելու արգելքի դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան