Վախճանվել է սովետական կինոյի և թատրոնի վաստակավոր դերասան Յուրի Յակովլևը
Մոսկվայում 85 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո, այսօր գիշերը վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Յակովլևը: «Ռիա Նովոստի» գործակալության տեղեկացմամբ, այս մասին հայտնել է Վախթանգովի անվան թատրոնի մամուլի ծառայութունը:
Յուրի Յակովլևը ծնվել է 1928 թ-ի ապրիլի 25-ին Մոսկվայում: 1952թ-ին մինչ օրս եղել է Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան, որտեղ խաղացել է շուրջ 70 դեր: 1956 թ-ից Յակովլևը սկսել է նկարահանվել ֆիլմերում:
Յուրի Յակովլը հանդիսատեսին ավառավել հայտնի է Էլդար Ռյազանովի ճանաչված «Իվան Վասիլևը փոխում է մասնագիտությունը» ֆիլմում Իվան Ահեղի և «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմում Իպոլիտի դերակատարություններով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում