«Ալ-Ջազիրա». Թուրքիան հրեական լոբբիի միջոցով տապալել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքները (ֆիլմ)
«Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը թուրք-իսրայելական հարաբերություններին նվիրված ֆիլմ է ցուցադրել, որտեղ անդրադարձ է կատարվում նաև Հայոց ցեղասպանությանը:
Այդ մասին հաղորդում է իրանահայ համայնքի «Հայելի.քոմ» կայքը:
Համաձայն տեղեկատվության՝ օրերս «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը «Անհամաձայնություն Միջերկրականում» խորագրով վավերագրական ֆիլմը է ցուցադրել, որն անդրադառնում է Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններին:
Ֆիլմի սկզբում պատմական ակնարկ է կատարվում թուրք-հրեական հարաբերություններին, այնուհետև ներկայացվում է երկու պետությունների հարաբերություններում առկա խնդիրները և տարաձայնությունները՝ հատկապես ընդգծելով իսրայելաաղեստինյան հակամարտությունը, Գազայի շուրջ զարգացումները, Մարմարա ծովում տեղի ունեցած միջադեպը, Միջերկրական ծովում գազի հայտնաբերման փաստը, Իսրայելի և Կիպրոսի միջև առևտրական կապերը, ինչպես նաև Իսրայել-Ադրբեջան ռազմակավարական հարաբերությունները:
Ֆիլմի երկրորդ բաժնում անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանությանը, որտեղ ներկայացվում է, թե ինչպես է Թուրքիան փորձել օգտագործել հրեական լոբբին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքները խափանելու համար:
Ֆիլմը անդրադառնում է նաև Իսրայելի խորհրդարանում քննարկված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, որի վերաբերեալ որևէ որոշում դեռ չի կայացվել և չնայած հայ համայնքի ճնշումներին՝ կառավարությունը չի ցանկանում ավելի բարդացնել Թուրքիայի հետ հարաբերութիւնները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում