Հայաստան կայցելի Իրաքի արտգործնախարարը
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով դեկտեմբերի 2-3-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարին։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Իրաքի արտգործնախարարին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Հոշիար Զիբարին հանդիպումներ կունենա Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և փոխվարչապետ, հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ։
Դեկտեմբերի 3-ին տեղի կունենան Հայաստանի և Իրաքի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, ինչին կհետևի համատեղ մամլո ասուլիս։
Նուն օրը Իրաքի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: