Հարցազրույցներ 17:10 02/12/2013

Արտակ Զաքարյան. Հայաստանի ռազմավարական հետաքրքրությունները հենված են Ռուսաստանի հետ դաշինքի վրա

 Հայաստանում հասարակական տրամադրվածության, Մաքսային միություն մտնելու դեպքում քաղաքացիների ունեցած ակնկալիքների մասին ռուսական РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում պատմել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրույցը:

- Պարոն Զաքարյան, ինչպե՞ս ընդունեց հայ հասարակությունը Մաքսային միությանը միանալու մասին կառավարության որոշումը: Ձեր կարծիքով՝ այն չի՞ սրի բնակչության առանձին խմբերի միջև տարաձայնությունները և ամենից առաջ քաղաքական էլիտաների միջև առկա հակասությունները, ինչպես եղավ Ուկրաինայում:
- Նախ կցանկանայի նշել, որ մեր բնակչության մեծ մասն աջակցում է Մաքսային միություն մտնելու, Միասնական տնտեսական գոտու անդամ դառնալու նախագահի դիրքորոշմանը: Չնայած քաղաքական շրջանակներում այս որոշումը առաջ բերեց ոչ միանշանակ արձագանքներ: Մեր որոշ ընդդիմադիր գործընկերներ շարունակում են կարծել, որ մենք պետք է ստորագրեինք Եվրոպական միության հետ ասոցացման համձայնագիրը: Նրանք վախ ունեն, որ եվրասիական ինտեգրացիան վերադարձ է դեպի Խորհրդային Միություն: Սակայն ինչ քննարկումներ էլ որ լինեն այս հաշվով, ոչ ոք չի հերքում այն փաստը, որ հայ-ռուսական հարաբերություներին այլընտրանք պարզապես չկա: Հայաստանի ռազմավարական հետաքրքրություններն ընկած են ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների հիմքում: Եվ եթե Ռուսաստանը խորացնում է իր կապերը մերձավոր գործընկերների հետ, մենք նույն հաջորդականությամբ պատրաստ ենք բազմակողմ փոխհարաբերություններին: Այնպես որ` այդ սկզբունքային որոշման ընդունումով արտաքին քաղաքականության մեջ ոչ մի կտրուկ շրջադարձ չի արվել և չի արվի:
Իհարկե, որպես ինքնիշխան պետություն, մենք ուզում ենք եվրոպական երկրների հետ ունենալ ազատ և համընդգրկուն երկխոսություն: ՄՄ մտնելու գործընթացը մեզ չի զրկում այդ հնարավորությունից: Ընդ որում, ինձ թվում է, որ մեր գրեթե բոլոր քաղաքացիների մոտ կա այն ընկալումը, որ քաղաքական ուղղությունը դեպի եվրասիական միավորում մեզ հնարավորություն կտա լինել ավելի պաշտպանված ինչպես տնտեսական տեսանկյունից, այնպես էլ անվտանգության ոլորտում: Իսկ դա մեզ համար հատկապես կարևոր է ծանր խնդիրների առկայության ֆոնին, որոնք առկա են տարածաշրջանում: Չէ՞որ Հայաստանը մինչ այժմ գտնվում է շրջափակման մեջ: Միևնույն ժամանակ եվրասիական ծրագրերին մասնակցությունը մեզ լուրջ հույսեր է տալիս էներգետիկական անվտանգության, նոր ներդրումների և հաղորդակցային ռեսուրսների տեսանկյունից: Ես նկատի ունեմ աբխազական երկաթուղու խնդրի լուծումը, որը մեզ համար ուղղակի կապ կապահովի Ռուսաստանի հետ: Իսկ ամենակարևորը` Ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորումն է:
Ղեկավարող կուսակցության անդամներն են հստակ հասկանում, որ քաղաքական օրակարգում այս կենսական կարևորության հարցերը առավել առաջնային են, քան մյուս հարցերը:
Չնայած չեմ բացառում, որ վեճերը կշարունակվեն, չէ՞որ մենք դժվար գործընթացի մեջ ենք մտել: Մենք պետք է իրագործենք ՄՄ մտնելու համար նախատեսված ճանապարհային քարտեզի բոլոր միջոցառումները, որոնք պետք է անցնենք քայլ առ քայլ: Խորհրդարանը պետք է դիտարկի և վավերացնի բազմաթիվ փաստաթղթեր: Այստեղ նույնպես սպասվում են դժվարին քննարկումներ բոլոր կետերի վերաբերյալ: Եվ դա բնական է, քանի որ մենք պետք է այնպես ամրագրենք ձեռք բերված համաձայնությունը, որպեսզի իրագործենք մարդկանց այն սպասումները, որոնք կապված են եվրասիական ինտեգրացիայի հետ:

- Ինչպես հայտնի է, տարածաշրջանային միավորման անդամները բացի ազգային շահի իրացումից իրենց վրա վերցնում են նաև կոնկրետ պարտավորություններ: Պատրա՞ստ են Հայաստանի իշխանական ենթակառուցվածքները պատվիրակել որոշ պետական իրավասություններ վերազգային մարմիններին:

- Դա հիմնական խնդիրներից մեկն է, որը եվրասիական ինտեգրացիայի մասնակից երկրներում քննարկվում է շատ մանրամասնորեն: Այժմ դժվար է ասել` պատրաստ ենք մենք միասնական արժույթի, խորհրդարանի և այլ մարմինների ձևավորմանը: Ամեն դեպքում պետք է նախապես հստակեցնել, թե ինչ արժեքներ պետք է դրված լինեն նոր միավորման հիմքում: Շատ նուրբ թեմա է հատկապես լեզվի հարցը: Պետք է գտնել այնպիսի մոդել, որն ընդունելի կլինի բոլորի համար, որովհետև լեզուն ազգային նույնականացման մի մասն է, դա մեր պետության անբաժան բաղկացուցիչներից է: Հայաստանի համար սուվերենությունը և անվտանգությունը անվիճելի բազային արժեքներ են:
Ակնհայտ է, որ Եվրասիական տնտեսական միությունը կիրառում է հստակ կառավարման մեխանիզմներ: Բայց այն ոչ մի կերպ չի կարող սահմանափակել արտաքին քաղաքականությունը, որը վարում են մասնակից պետությունները: Անհնար է պատկերացնել, որ ինչ-որ մեկը պետք է Հայաստանի փոխարեն որոշի , թե ում հետ պետք է գործընկեր լինի և ում հետ պետք է չլինի: Դա անընդունելի է:

- Ի՞նչ են սպասում Հայաստանում Վլադիմիր Պուտինի ընթացիկ այցից և Սերժ Սարգսյանի հետ նրա հանդիպումից:

- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը հայաստան շատ արժանահիշատակ է: Այն նշանակում է, որ հայ-ռուսական դաշնակցայինռազմավարական հարաբերությունները ստանում են նոր, առավել որակայալ օրակարգ: Մեր հասարակության համար դա շատ կարևոր է: Ռուսաստանը Հայաստանի համար հատուկ նշանակություն ունի. նրա մեջ մեր քաղաքացիները տեսնում են հիմք կայուն և վստահ զարգացման համար:

- Դուք իսկապե՞ս կարծում եք, որ երկընտրանքի առջև էիք:

- Գիտեք, երբ ես ասում եմ «երկընտրանք», ապա նկատի եմ ունենում Մաքսային միությանը միանալու որոշման փոխարեն ԵՄ-ի հետ Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումը: Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա դրանք ունեն ավելի քան 200-ամյա պատմություն: Մեր քաղաքական, տնտեսական, հոգևոր սերտ կապերը, առանց չափազանցնելու, ստուգված են ժամանակով: Ռուսական դոմինանտության տակ գտնվող միջավայր մտնելու մասին մեր որոշումը մեզ համար ոչ սպոնտան է: Այն նշանակում է, որ մենք նաև հեռանկարում ենք տեսնում մեր զարգացումը Ռուսաստանի հետ սերտ կապերի մեջ:

- Բայց նաև այլ երկրները, որոնք նպատակադրված են կազմել ապագա Եվրասիական միությունը, նույնպես սերնդե-սերունդ սերտ կապերի մեջ են եղել միմյանց հետ: Ինչի՞ մասին պետք է պայմանավորվել, որպեսզի խուսափել լուրջ հակասություններից նոր միության ստեղծման ճանապարհին:

- Մեծ սխալ կլիներ մտածել, որ ԽՍՀՄ-ից դուրս եկած հետխորհրդային երկրներում ոչինչ չի փոխվել: Մենք եվրասիական ինտեգրացիայի մեջ մտնում ենք տարբեր նախնական հնարավորություններով և քաղաքական նախընտրություններով: Կարևորը` բոլորն ընկալեն, որ մեզ այժմ միավորում է ոչ միայն աշխարհագրությունը: Մենք ստեղծում ենք նոր աշխարհաքաղաքական բևեռ այնպիսի խնդիրների միասնական լուծման համար, որոնք դժվար է լուծել միայնակ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Սա նշանակում է մեկ տարով արձակուրդ ուղարկել մեր ինքնության. Աննա Հակոբյան
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}