Հայաստանի հավաքականն այսօր կխաղա Գերմանիայի թիմի հետ
Աշխարհի շախմատի թիմային առաջնության 5-րդ տուրում Ադրբեջանի թիմի հետ արձանագրած ոչ-ոքիից հետո Հայաստանի հավաքականն զգալիորեն բարդացրեց իր վիճակը: Այժմ մեր ընտրանին իր ակտիվում ունի 6 միավոր և մրցաշարի ավարտից 4 տուր առաջ 4 միավորով է զիջում առաջատարին` Ուկրաինայի հավաքականին: Երկրորդ տեղում ընթացող Ռուսաստանի ազգային թիմը վաստակել է 7 միավոր, իսկ Հայաստանի ընտրանին 6 միավորով 3-5-րդ տեղերն է բաժանում Հոլանդիայի ու Չինաստանի հավաքականների հետ:
Ադրբեջանի թիմը 5 միավորով հանգրվանել է 6-րդ հորիզոնականում: Նրան 4-ական միավորով հաջորդում են ԱՄՆ-ու Գերմանիայի հավաքականները: Թուրքերն ընդամենը 2 միավոր ունեն իրենց ակտիվում, իսկ Եգիպտոսի ընտրանին պարտվել է անցկացրած բոլոր խաղերում և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Այսօր կայանալիք 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Գերմանիայի ազգային թիմն է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում