Ա. Էլիբեգովա. Ադրբեջանում հակահայկական թեմատիկան բավականին ռեյտինգաբեր է
«Դրական է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը շարունակվում է, սակայն դժվար է ասել, թե ինչ կլինի առաջիկայում»,- «Հարևաններ. հայացք Հայաստանից - 2013» կլոր-սեղան/մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը` խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների Վիենայում կայացած հանդիպման մասին: Նա նաև կարևորեց այդ հանդիպումն այն առումով, որ Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների շրջանում հակահայկական քաղաքականությունն ուժեղացել էր:
Հակահայկական քաղաքականության ուժեղացման մասին խոսեց նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: Նա նշեց, որ բացի ընդդիմադիր թեկնածուից, մյուսները իրենց քարոզարշավի ընթացքում բացի ընդդիմությանը հալածելուց, ընտրել էին նաև հակահայկական թեմատիկան: «Դա բավական ռեյտինգաբեր էր»,- դիտարկում արեց ադրբեջանագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան