«ՖԱՐՍ». Ադրբեջանը «ՅՈՒՆԵՍԿՕ»-ին հղած դիմումում Իրանի հյուսիսային նահանգները ներկայացրել է «Հարավային Ադրբեջան»
«Ադրբեջանը ճոկանի հարցով «ՅՈՒՆԵՍԿՕ»-ին հղած դիմումում Իրանի հյուսիսային նահանգները ներկայացրել է «Հարավային Ադրբեջան»»,-այդ մասին նշված է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ այսօր Բաքվում անցկացվող «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի համաժողովի ընթացքում Ադրբեջանը նպատակ ունի հին իրանական ճոկան (polo) մարզախաղը գրանցել իր անվանը:
«Որոշ աղբյուրների հաղորդմամբ՝ Ադրբեջանը ճոկան խաղը իր անվանը գրանցելու նպատակով «ՅՈՒՆԵՍԿՕ»-ին հղած դիմումին կից հավելվածում ճոկան մարզախաղի վերաբերյալ փաստավավերագրական նյութեր է ներկայացրել, որտեղ Իրանի Արևելյան և Արևմտյան Ազարբայջան նահանգները հիշատակվում են որպես «Հարավային Ադրբեջան»:
Այսպիսի հնարքով տպավորություն է ստեղծվում, թե «Հարավային Ադրբեջանը»-ը Ադրբեջանի տարածքի մի մասն է և ներկայացված պատմավավերագրական նյութն էլ վերաբերում է Ադրբեջանի Հանրապետությանը»,-նշում է իրանական աղբյուրը:
Նկատենք, որ մշակութային և պատմական հարցերի շուրջ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին տարիներին զգալի տարաձայնություններ են առաջացել: Իրանական կողմի պնդմամբ՝ Ադրբեջանը բացի իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին որպես ադրբեջանական ներկայացնելուց, սեփականացնում է նաև իրանական երաժշտական գործիքները, արդեն նաև ճոկան մարզախաղը, ինչն էլ հարուցում է իրանցի պաշտոնյաների և արվեստագետների դժգոհությունը:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
Իրանագետ. Ադրբեջանը «մշակութային պատերազմ» է հայտարարել Իրանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան