Իրանագետ. Իրանն այժմ ունենալով ազատ ռեսուրսներ` կարող է իրականացնել նաև Մեղրու ՀԷԿ-ի կառուցումը
«Իրանն այժմ ունենալով ազատ ռեսուրսներ կարող է իրականացնել այն բոլոր ծրագրերեը, որոնք նախատեսված էին, բայց ֆինանսական պատճառներով կյանքի չէին կոչվում: Դրանց թվում է նաև Մեղրու ՀԷԿ-ի կառուցումը»,- «Հարևաններ. հայացք Հայաստանից - 2013» կլոր-սեղան / մամուլի ասուլիսին նման կարծիք հայտնեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
Նշենք, Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի և «վեցնյակի» (ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) միջև ձեռք է բերվել համաձայնությունը: Վեց ասվա ընթացքում սպասվում է Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների որոշակի թեթևացում:
Հիշեցնենք, որ դեռևս 2010 թ. Հայաստանի և Իրանի միջև պայամանագիր է ստորագրեվել Մեղրու ՀԷԿ-ի կառոցման աշխատանքները սկսելու վերաբերյալ: Ըստ հաշվարկների, Մեղրու ՀԷԿ-ի կառուցումը կարժենա 323 մլն դոլար: Շինարարությունը կֆինանսավորի իրանական կողմը: Շինարարությունը կտևի 5 տարի, որի ավարտից հետոՙ 15 տարվա ընթացքում, Մեղրու ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան կտեղափոխվի Իրան: Այսինքն՝ հայկական կողմը արտադրված էլեկտրանէերգիայով կվճարի իրանական կողմին շինարարության ֆինանսավորման դիմաց: Շահագործման 15-րդ տարվա վերջին վերստուգումից հետո ՀԷԿ-ն անհատույց կհանձնվի հայկական կողմին:
Ըստ Գ. Իսկանդարյանի, բավական երկար ժամանակ է ձգձվում է Մեղրու ՀԷԿ-ի կառուցման բուն աշխատանքները: Նրա խոսքով, իրանական կողմի ինֆորմացիայի համաձայն, ՀԷԿ-ի կառուցման ձգձգումը պայմանավորված էր միմիայն ֆինանսական ճգնաժամի, ոչ ազատ գումարներ ունենալու հետ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում