Բողոքի ակցիայի մասնակիցներն ընթերցեցին կառավարությանն ուղղված նամակը
Մաքսային Միությանն անդամակցելու որոշման դեմ բողոքի մասնակիցներն այս պահին կառավարության շենքի դիմաց են, պատրաստվում են նամակ հանձնել կառավարության ղեկավարին: Բողոքի մասնակիցների թվում են նաև «Ժառանգություն»-ից Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը:
Նամակում նշված է. «ՀՀ-ն կանգնած է կործանման առաջ, ինչի պատճառն են ՄՄ-ին անդամակցելու որոշումներն ու հայտարարությունները:
Պահանջում ենք հարգել հայ ժողովրդի արժանապատվությունը, կասեցնել ՄՄ անդամակցելու գործընթացը»,-ասված է «Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնության նամակում:
Նամակն ընթերցելուց հետո մասնակիցները սկսեցին երգել ՀՀ օրհներգը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան