Շահագործման կհանձնվի «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկը
«Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկն այսօր կհանձնվի լիարժեք շահագործման: Դա նախատեսված է «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» երրորդ միջտարածաշրջանային համաժողովի միջոցառումների շրջանակում, որի մեկնարկը երկու ժամից կազդարարեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու պետական այցով Հայաստան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հիշեցնենք, որ 5-րդ էներգաբլոկը 2012թ-ի հունվարից գտնվում էր փորձարարական-արդյունաբերայան շահագործման փուլում` ներգրավվելով ՀՀ էներգահամակարգի բեռի կրման գործընթացում:
Նշենք, որ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի կառուցման որոշումը կայացվել էր դեռևս 70-ականների վերջին, սակայն շինարարությունը մեկնարկեց միայն 1989թ-ին: Կարճ ժամանակ անց, հանրապետության անկախացման դժվարին ճանապարհին` 1990-92թթ-ին շինարարությունը կանգ առավ և միայն 2006թ-ին ՀՀ կառավարության և «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև կնքված համաձայնագրի շրջանակում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման միջոցով ձեռք բերեց «Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի գույքը` շինարարությունն ավարտելու և արդիականացնելու պարտավորություններով: Էներգաբլոկի շինարարության ավարտի և արդիականացման նպատակով ներդրվել է շուրջ 465.2 մլն դոլար, որից 248.8 մլնը` գույքային համալիրի ձեռքբերման նպատակով:
Ներդրումները կատարվել են ինչպես սեփական, այնպես էլ փոխառու միջոցների հաշվին: Արդյունքում «Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկը նորագույն տեխնոլոգիական լուծումներով բացառիկ կառույց է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի գազաէներգետիկ ոլորտում:
Նշենք նաև, որ էներգաբլոկի դրվածքային հզորությունը 300 ՄՎտ-ից հասցնելով 467 ՄՎտ-ի և շահագործելով այն, «ՀայՌուսգազարդ»-ը ծրագրում է մասնաբաժին ապահովել էլեկտրաէներգիայի արտադրության շուկայում և հնարավորություն ստեղծում ծրագրեր մշակել արտահանման շուկաների ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան