Իրանը Սաուդյան Արաբիայի հետ համագործակցելու ցանկություն է հայտնել
Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը Օման կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ տարածաշրջանում «կայունություն» հաստատելու գործում իր երկիրը պատրաստ է համատեղ աշխատել Սաուդյան Արաբիայի հետ: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը:
«Ես հավատում եմ, որ Սաուդյան Արաբիայի հետ մեր հարաբերությունները պետք է ընդլայնվեն, քանի որ մենք Սաուդյան Արաբիային շատ կարևոր երկիր ենք համարում տարածաշրջանում և իսլամական աշխարհում: Մենք հավատում ենք, որ Իրանը և Սաուդյան Արաբիան պետք է համատեղ աշխատեն տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու համար»,-ասել է Զարիֆը, ով նույնիսկ Սաուդյան Արաբիա մեկնելու պատրասակամություն է հայտնել:
Նշենք, որ վերջին շրջանում լարված էին Իրան-Պարսից ծոցի արաբական միապետությունների հարաբերությունները, որտեղ բնակչության մեծ մասը սունիադավան են: Արաբական երկրները շիական Իրանին մեղադրում էին Իրաքի, Բահրեյնի Եմենի, ինչպես նաև Լիբանանի ներքին գործերին խառնվելու մեջ:
Ի դեպ, տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունները բարելավումը Իրանի նոր նախագահ Հասան Ռոուհանիի քաղաքականության անկյունաքարն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա