ՌԴ-ն Հայաստանին գազը կմատակարարի 189 դոլարով
2014-2018 թվականին Ռուսաստանը Հայաստանին գազ կմատակարարի 1000խմ-ն` մոտ 189 ԱՄՆ դոլար սակագնով: Այս մասին այսօր Երևանում հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
ՌԴ նախագահի խոսքով՝ Հայաստանի համար մի շարք արտոնություններ Ռուսաստանը միակողմանի կսահմանի մինչև Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելը:
Մասնավորապես, Հայաստանը կարող է Ռուսաստանից սպառազինություններ ձեռք բերել ՌԴ ներքին սակագներով, իսկ նավթի և նավթամթերքների համար Ռուսաստանը կհանի օրենքով նախատեսված արտահանման 30% մաքսատուրքը:
ՌԴ նախագահի խոսքով, սրա արդյունքում Ռուսաստանի բյուջեն բավականաչափ գումարից կզրկվի, սակայն իրենք պատրաստ են նման արտոնություններ սահմանել:
Նշենք, որ այսօր Վլադիմիր Պուտինի պետական այցի ընթացքում Հայաստանի էներգետիկայի նախարարությունն ու ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ստորագրեցին մի շարք փաստաթղթեր, որոնցով կարգավորվում են Հայաստանին ռուսական գազի մատակարարման ծավալների ու սակագնի խնդիրները:
Նախորդիվ`
Վլադիմիր Պուտինը Ծիծեռնակաբերդում հարգեց 1915թ.-ի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը
Ռուսաստանը Հայաստանի առևտրային գլխավոր գործընկերն է. Սերժ Սարգսյանի ելույթը Գյումրիում
Սերժ Սարգսյան. Գյումրին դարձել է հայ-ռուսական հարաբերությունների խորհդանիշ
Պուտինի գլխավորած պատվիրակության կազմում են պաշտոնյաներ, նահանգապետներ, ռուսաստանյան առաջատար ընկերությունների ղեկավարներ
Պուտին. Ռուսաստանը երբեք չի հեռանա Անդրկովկասից
«Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը պատրաստ է շահագործման». Հավատացրին երկու նախագահներին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները