Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը 102-րդ ռուսական ռազմակայանում դիտել են սպառազինությունը (Տեսանյութ)
Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն այս պահին Երևանում են, որտեղ մեկնարկել են ՌԴ Նախագահի պետական այցի շրջանակներում նախատեսված պաշտոնական մյուս միջոցառումները:
Նախքան այս` նրանք այցելել են Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, երկու երկրների նախագահները ռազմակայանում լսել են հայ-ռուսական միացյալ զորախմբավորման հրամանատարի և ռազմակայանի հրամանատարի զեկույցները, այցելել են ռազմակայանի տարածքում գործող ռուսական եկեղեցի, որից հետո դիտել են նաև կայանի սպառազինությունը, այդ թվում՝ որոշակի նոր նմուշներ, լսել նաև հրամանատարության զեկույցները ցուցադրված տեխնիկայի հնարավորությունների վերաբերյալ:
102-րդ ռազմակայանը մեծ ներդրում է ունենում Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցության ամրապնդման և զարգացման գործում, անմիջական ու ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի կողմից անցկացվող համատեղ միջոցառումներին:
Նախորդող հրապարակումներ`
Ռուսաստանը Հայաստանի առևտրային գլխավոր գործընկերն է. Սերժ Սարգսյանի ելույթը Գյումրիում
Սերժ Սարգսյան. Գյումրին դարձել է հայ-ռուսական հարաբերությունների խորհդանիշ
Պուտինի գլխավորած պատվիրակության կազմում են պաշտոնյաներ, նահանգապետներ, ռուսաստանյան առաջատար ընկերությունների ղեկավարներ
Պուտին. Ռուսաստանը երբեք չի հեռանա Անդրկովկասից
«Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը պատրաստ է շահագործման». Հավատացրին երկու նախագահներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան