Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները միջպետական խորհուրդ կհիմնեն
Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են նախագահների մակարդակով միջպետական խորհուրդ հիմնել: Այս մասին այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Խոսելով ՌԴ նախագահի պետական այցի մասին՝ Սերժ Սարգսյանը նշեց. «Ռուսաստանի Դաշնության նախագահի պետական այցը կարևոր նշաձող դարձավ հայ-ռուսական հարաբերությունների նորագույն պատմության մեջ: Մենք պայմանավորվեցինք շարունակել ինտենսիվ շփումները հարցերի ամենալայն շրջանակով: Կշարունակվի միջկառավարական և միջխորհրդարանական հանձնաժողովների, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի աշխատանքը: Համոզված եմ, որ այս օրերին ընթացող միջտարածաշրջանային համաժողովի արդյունքում կընդլայնվի շփումների աշխարհագրությունը մեր մարզերի և նահանգների, տեղական ինքնակառավարման մարմինների միջև: Մենք պայմանավորվեցինք խրախուսել և աջակցել հումանիտար, գիտական, մշակութային և երիտասարդական փոխանակումներն ու հանդիպումները»:
Բացի այդ նախատեսվում է հիմնել միջպետական խորհուրդ՝ նախագահների մակարդակով: «Մենք պայմանավորվեցինք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական նախագահական խորհրդի ստեղծման մասին և մեր աշխատակազմերին հանձնարարեցինք մշակել Խորհրդի աշխատանքները կարգավորող անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը և ներկայացնել դրանք ստորագրման մեր հաջորդ հանդիպման ընթացքում»,- ասաց հանրապետության նախագահը:
Նախորդիվ`
ՌԴ-ն Հայաստանին գազը կմատակարարի 189 դոլարով
Վլադիմիր Պուտինը Ծիծեռնակաբերդում հարգեց 1915թ.-ի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը
Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը 102-րդ ռուսական ռազմակայանում դիտել են սպառազինությունը
Ռուսաստանը Հայաստանի առևտրային գլխավոր գործընկերն է. Սերժ Սարգսյանի ելույթը Գյումրիում
Սերժ Սարգսյան. Գյումրին դարձել է հայ-ռուսական հարաբերությունների խորհդանիշ
Պուտինի գլխավորած պատվիրակության կազմում են պաշտոնյաներ, նահանգապետներ, ռուսաստանյան առաջատար ընկերությունների ղեկավարներ
Պուտին. Ռուսաստանը երբեք չի հեռանա Անդրկովկասից
«Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը պատրաստ է շահագործման». Հավատացրին երկու նախագահներին