Այսօր Երևանում որոշ փողոցներ որոշ ժամանակով փակ կլինեն տրանսպորտի համար
Այսօր Երևանում մի քանի փողոցներ որոշ ժամանակով փակ կլինեն տրանսպորտի համար: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
«Հարգելի վարորդնե՜ր, դեկտեմբերի 2-ին, արարողակարգային անհրաժեշտությամբ պայմանավորված, երթևեկությունը մայրաքաղաքում կկազմակերպվի հատուկ գրաֆիկով, իսկ մի քանի փողոցներ որոշ ժամանակով փակ կլինեն տրանսպորտի համար:
Վարորդներին հորդորում ենք հստակ կատարել ճանապարհային ոստիկանների պահանջները, ձեռնպահ մնալ հատկապես կենտրոնական փողոցներով երթևեկելուց, պահպանել ճանապարհային երթևեկության, ինչպես և համակեցության կանոնները, փոխադարձ հարգանքով վերաբերվել միմյանց ու երթևեկության կարգավորման պատասխանատուներին:
Երթևեկության բոլոր մասնակիցների ներողամտությունն ենք հայցում հնարավոր անհարմարավետության համար՝ համոզված, որ մեր համաքաղաքացիներն ըմբռնումով կմոտենան որոշակի դեպքերում երթևեկության կազմակերպման առանձնահատկություններին և օրինահարգ պահվածքով կաջակցեն պատկան մարմիններին»:
Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ այսօր Երևանի Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկի հարակից տարածքում հուշարձանի բացման հետ կապված` առավոտյան ժամը 7.00-ից մինչև ժամը 10.30-ը ժամանակավորապես դադարեցվելու է երթևեկությունը հետևյալ ճանապարհահատվածներում. Նալբանդյան-Կորյուն խաչմերուկից մինչև Նալբանդյան-Սայաթ Նովա խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը, Իսահակյան-Աբովյան խաչմերուկից մինչև Իսահակյան-Նալբանդյան խաչմերուկ, Մոսկովյան փողոցը` Նալբանդյան-Մոսկովյան խաչմերուկից մինչև Մոսկովյան-Աբովյան խաչմերուկ, Խանջյան փողոցը` Մոսկովյան-Նալբանդյան խաչմերուկից մինչև Խանջյան-Սայաթ Նովա խաչմերուկ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները