Պարտադիր կենսաթոշակի մասին վիճահարույց հարցի քվեարկությունը կկայանա դեկտեմբերի 4-ին
Կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելու մասին հարցի քվեարկությունը խորհրդարանում կկազմակերպվի վաղը Ազգային ժողովի քառօրյա նիստի մեկնարկին: Այսօր հարցի քննարկումը ավարտվեց, խմբակցությունները հայտնեցին իրենց դիրքորոշումը:
Ոչ իշխանական խմբակցությունները հայտարարեցին, որ դեմ են համակարգի ներդրմանը և խորհրդարանական մեծամասնությանը առաջարկեցին հետաձգել այն մեկ տարով ու քննարկումների արդյունքում ստեղծել այնպիսի համակարգ, որը դժգոհություններ չի առաջացնի: «Խնդրում եմ, որ քվեարկության ժամանակ ինքներդ ձեզ հարց տաք, թե ինչ խղճով եք կատարելու քվեարկությունը», -իր ելույթում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նախորդող հրապարակումներ`
Պարտադիր կուտակային համակարգի ընդդիմախոսները վճռական են` եթե ԱԺ-ում արդյունքներ չգրանցվեն, դիմելու են ՍԴ (տեսանյութ)
Մարուքյանն առաջարկում է կուտակային համակարգը ներդել հաջորդ տարվա հուլիսից
«Հավատո՞ւմ է Հայաստանի քաղաքացին բարեփոխիչ Տիգրան Սարգսյանին». Նաիրա Զոհրաբյան
Պարտադիր կուտակային համակարգի ընդդիմախոսները վճռական են` եթե ԱԺ-ում արդյունքներ չգրանցվեն, դիմելու են ՍԴ (տեսանյութ)
Ցավոտ ռեֆորմ եք ուզում անցկացնել. Լևոն Զուրաբյանը` իշխանություններին
Եթե նպատակը ժողովրդին կազինոյի խաղացող դարձնելն է, ուրեմն սխալ նպատակ եք հետապնդում. Արծվիկ Մինասյան